«Այսօր հետապնդվում են «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի անդամները, որոնք մաս են կազմում «Հայաստան» դաշինքի և Սյունիքի համայնքի ղեկավարներ են»,- «Հայաստան» դաշինքի մամուլի սրահում ասուլիսի ժամանակ ասաց դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը:
«Երեկ դատարանը որոշում կայացրեց Մերիի ղեկավար Մխիթար Զաքարյանին կալանավորել երկու ամսով, մինչ այդ կալանավորվել էր Քաջարանի ղեկավար Մանվել Փարամազյանը, միջնորդություն է արդեն ներկայացվել ԿԸՀ՝ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։ Ինչպես հայտնի է նաև Գորիսի ղեկավար Առուշ Առուշանյանի վերաբերյալ նույնպես իրականացվում է քրեական հետապնդում։ Ինչո՞ւ ընտրություններից հետո։ Պատասխանն ակնհայտ է, դա ավելի խորքային արմատներ ունի, քան կարելի է թվալ առաջին հայացքից։ Սա քաղաքական ռեպրեսիա է և քաղաքական տեռոր»,- ասաց Վահե Հակոբյանը։