Սիրիայի Համա քաղաքում Սուրբ ծննդյան խորհրդանիշ տոնածառ են այրել, որից հետո այդ քաղաքում սկսվել են փոքրամասնությունների պաշտպանությունն ապահովելու պահանջով ցույցեր։
Սիրիայի խորհրդարանի հայ համայնքի պատգամավոր Մարիա Գաբրիելյանը հավաստեց այդ լուրերի ճշգրտությունն ու նաեւ օրինաչափ գնահատեց։
«Խնդիրն այն է, որ Սիրիայում բնակչությունը շատ ավելի մեծ վախեր ուներ, որ արյուն է թափվելու, բայց իշխանափոխությունը խաղաղ տեղի ունեցավ ու զանազան խմբավորումներ, որոնք դժգոհ են, փորձում են հրահրումներ անել », – «Փաստինֆո»-ին ասաց Գաբրիելյանը։
Արդյոք հայ համայնքը եւս ունի անհանգստություն որպես քրիստոնյա փոքրամասնություն, «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան Գաբրիելյանն ասաց, որ Հալեպում ևս նման դեպք եղել է, բայց նոյեմբեր ամսին։
«Մեզ մոտ տոնածառները շուտ են զարդարվում, հրապարակներից մեկում մի մետաղյա տոնածառ կա զարդարված, փոքր է Հայաստանի տոնածառի համեմատ, բայց հրապարակի համար է ընդհանուր է, զինյալներից մեկը փորձել էր վնասել։ Նախ փորձել էր կոտրել,բայց չէր կարողացել ու փորձել էր այրել։ Առանձնապես մեծ վնաս չէր կարողացել հասցնել, քանի որ տոնածառը մետաղյա է։Բնակիչները բողոքել էին, որից հետո իշխանության եկած ուժերը, որոնք չափազանց զգույշ են ու առանձնահատուկ են վերաբերվում փոքրամասնությունների պաշտպանվածության զգացողությանը, նույն այդ անձին ստիպեցին հրապարակային շտկել տոնածառին պատճառված վնասները։ Կարծում եմ՝ նորմալ են նման երևույթները, սպասվածից շատ ավելի փոքր դեպքեր են դրանք, հալած յուղի պես պարզ է ոչ բոլորը պետք է ընդունեին իշխանափոխությունը», – ասաց Գաբրիելյանը։
Նա նաեւ հայտնեց, որ Համայի տոնածառն այրողները արաբներ չեն եղել, այլ՝ այլ խմբավորներ։
Աղբյուր` Փաստինֆո