Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սերժ Սարգսյանը Վանաձորում է. նա հարգանքի տուրք է մատուցել Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսների հիշատակին

28/05/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սերժ Սարգսյանը Վանաձորում է. նա հարգանքի տուրք է մատուցել Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսների հիշատակին:

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Ղարաքիլիսայի (Վանաձորի) ճակատամարտում 1918թ. մայիսյան այս օրերին հայոց նվիրյալ հերոսների առաջնորդությամբ կանգնեցվեց թուրք հրոսակի առաջխաղացումը:

Վանաձորի «Կոտրած եկեղեցի» կոչվող վայրում` միջնադարյան եկեղեցու ավերակների մոտ, այս օրը մշտապես ծաղիկներ են դրվում ի հիշատակ թշնամու դեմ կենաց-մահու պայքարում նահատակված հերոսների:

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Վանաձորում է:

Նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսների հիշատակին:

Խաղաղություն տրվում է այն ազգերին, որոնք գիտեն արժանապատվորեն պայքարել դրա համար:

ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԿԱ՝

Թուրքական բանակի երրորդ մասի խնդիրն էր Լոռու վրայով շարժվել հյուսիս եւ գրավել Թիֆլիսը, որի նվաճումը հայությանը կհասցներ անուղղելի հետեւանքներ: Թիֆլիսում եւ շրջակայքում էր կենտրոնացած Անդրկովկասի հայության շուրջ կեսը, բացի այդ, Թիֆլիսում էր գտնվում հայոց քաղաքական, մշակութային միտքը:

Մայիսի 22-ին Կորպուսի սպայակույտը Դիլիջանում ժողով է հրավիրում եւ սկսում համոզել Նազարբեկյանին գնալ Ղարաքիլիսա ու հանձնվել թուրքերին: 4-րդ կորպուսի հրամանատար, կապիտան Գուրգեն Տեր- Մովսիսյանը հայտարարում է, որ ինքը հրաժարվում է ենթարկվել այդ հրամանին։

«Ես չեմ հնազանդի այդ որոշման։ Դա դավաճանություն է։ Ոչ ոք իրավունք ունի այդպես վարվելու Հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանոթներով այս իսկ րոպեին կմեկնեմ ճակատ՝ մեռնելու։ Ով տղամարդ է եւ հայու արյուն ունի իր երակներում՝ թող իմ հետեւից գա»։

Նշվում է, որ ըմբոստացած կապիտանին է միանում պորուչիկ Գարեգին Տեր- Հարությունյանը՝ Նժդեհը… Մի քանի օր Ղարաքիլիսայի բնակչությունը դաժան սովի ու զենքի պակասի պայմաններում դիմագրավում էր թուրքերին, մինչեւ մայիսի 24-ին իր զորքով վրա հասավ Գարեգին Նժդեհը։ Լոռեցու համար Նժդեհը փրկիչ էր, ու մարդիկ հավատացին նրան։

Նժդեհը գրում է.

«Ստանալով այդ հրամանագիրը՝ զորամասս կենտրոնացավ հայոց եկեղեցու բակում: Վայրկյանների ընթացքում տարածվեց Ղարաքիլիսա վերադառնալու լուրը, եւ եկեղեցու շուրջը խռնվեց ժողովուրդը: Եկել էին ճամփու դնել մեզ: Սպայակույտի համհարզը կարդաց Երեւանից ստացված հեռախոսագիրը՝ Սարդարապատում հայ զենքի ունեցած հաջողության մասին: Քիչ անց՝ հայտնվեց Զորավար Նազարբեկյանը, խոր հուզումով հաղորդեց ազգի պահանջը՝ երեք օր ժամանակ տալ Երեւանին, որ կարողանա հաշտություն կնքել թուրք հրամանատարության հետ, ապա մի քանի խոսքով օրհնեց մեր զորքին: Գնալով հուզումը կխորանար: Եկեղեցում վաղուց էր սկսվել ժամերգությունը- զանգերի ղողանջը, միացած երգեցողության, տխրորեն կարձագանքեր հեռուները: Պետք էր երկու խոսք ասել մեկնելու պատրաստ զորամասին, եւ հատկապես ժողովրդին:

Դեռ խոսքս չեի վերջացրել, երբ հայացքս հանդիպեց ծերունի զորավարի հայացքին- արցունք կար նրա աչքերի մեջ: Լալի՛ս էին, լալիս էին բոլորը: Ինձ էլ խեղդել սկսեց արցունքը…. կամավորները բռնեցին դեպի Ղարաքիլիսա երկարող ճամփան»։ Չնայած պարտությանը եւ նահանջին՝ Ղարաքիլիսայի հերոսամարտը անգնահատելի նշանակություն է ունենում Հայաստանի համար։ Գարեգին Նժդեհը հետագայում գրում է, որ «առանց Ղարաքիլիսայի ճակատամարտի ոչ թե օրվա Խ. Հայաստանը, այլեւ այդ երկրամասի վրա այսօր ապրող հայություն չէինք ունենա։ Ղարաքիլիսայի եռօրյա հերոսականը փրկեց գլխովին ոչնչացումից Արարատյան հայությունը եւ հիմքը դրեց Հայկական պետության»։

Ի վերջո, այս ճակատամարտը մեծ նշանակություն ունեցավ, քանի որ թուրքերը մեծ կորուստներ կրեցին եւ այլեւս չշարունակեցին հարձակումը Դիլիջան-Ղազախ ուղղությամբ, այլ փոխեցին ուղղությունը դեպի Շուլավեր-Թիֆլիս»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արթնացիր, հայ ժողովուրդ. պետք է ընդարձակել ռազմաքաղաքական գործընկերների շրջագիծը. Արամ Ա Կաթողիկոս

Հաջորդ գրառումը

Ցավի անատոմիա

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Նորություններ

Խաղաղության խոստումներ և ատելության լեզու. Ադրբեջանի երկակի քաղաքականությունը

29/10/2025
Հաջորդ գրառումը

Ցավի անատոմիա

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական