Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Սաշա Կատվալյանը վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից ազատվել է

«Այսօր դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին` զբաղեցրած պաշտոնից ինձ ազատելու համար»,-ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը։

Նա տեղեկացրել է, որ  մոտ ժամանակները տեղափոխվելու է այլ աշխատանքի։

Սաշա Կատվալյանը շնորհակալություն է հայտնել  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմին, Հրաչյա Սարգսյանին, Տիգրան Ավինյանին, Երևանի ավագանու անդամներին, Երևանի քաղաքապետի տեղակալներին ու քաղաքապետարանի վարչությունների պետերին, վարչական շրջանում գործող բոլոր դպրոցների, համատիրությունների և մանկապարտեզների ղեկավարներին։

Նշենք, որ Սաշա Կատվալյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն էր 2022-ի մարտից։