Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սամվել Կարապետյանին հայրենանվեր մարդու օրինակ դարձնելով պետք է սերունդներ դաստիարակել. Ռուբեն Հայրապետյան

18/06/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գիտակցված ընտրություն է արել Սամվել Կարապետյանը, չեմ հասկանում ինչից են զարմացել, ինչից են նեղսրտել այդքան։ Այս մասին հայտարարել է ՀՖՖ նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանը` իր աջակցությունը հայտնելով գործարար Սամվել Կարապետյանին ու նրա ընտանիքին:

«Հայ Առաքելական եկեղեցու կողքին լինելու բարոյական եւ նյութական պատասխանատվությունը Սամվել Կարապետյանը նոր չի ստանձնել, սա բոլորին էլ հայտնի։ Բոլորի աչքի առաջ են եղել եկեղեցիների նորոգման հսկայածավալ գործերը։

Այդ երբվանի՞ց Հայ Առաքելական Եկեղեցուն սատարելը դարձավ քրեորեն դատապարտելի արարք, ինչի՞ցեն վախենում, ումի՞ց…

Սամվել Կարապետյանը Հայրենիքը սիրող, շենացնող հայերից է, եւ դա բոլորը գիտեն անգամ Հայաստանի սահմաններից դուրս։ 

Հսկայական ներդրումներ է արել Արցախում ու Հայաստանում տասնյակ տարիներ շարունակ, ուժեղ հենասյուն է դարձել նա ոչ միայն Եկեղեցու, այլեւ ծանր ապրող հավատավոր հայի համար։

Արդեն երկար ժամանակ մենք աղետաբեր ցիկլի մեջ ենք. կորուստներ, պատերազմ, մեզ համոզում են ուրանալ Արցախը, մեր պատմությունը եւ հոգեւոր արժեքները Սամվել Կարապետյանը որպես բարձր գիտակցություն ունեցող, պատվախնդիր ու պատասխանատու ՀԱՅ, բնական է, որ պիտի աջակցեր այս օրերին ներսից ու դրսից սինքրոն հարձակումների թիրախ դարձած Հայ Առաքելական Եկեղեցուն ու նրա հավատավոր ժողովրդին։

Հայի այս տեսակին ոչ թե հետապնդել, նրան որպես վտանգ ներկայացնել է պետք, այլ հարկավոր է` նրանով հպարտանալ ու հայրենանվեր մարդու օրինակ դարձնելով սերունդներ դաստիարակել։

Դատապարտում եմ իմ ընկերոջ, հավատացյալ հայի նկատմամբ քաղաքական ճղճիմ ու զազրելի հետապնդումները եւ հույս ունեմ, որ հենց նրա շուրջ ծավալվող գործընթացը կհամախմբի ողջ հավատավոր հայությանը Հայ Առաքելական եկեղեցու շուրջը եւ մեր երկրի սրընթաց անկումը կկանգնեցնի։

Ես ամբողջովին կիսում եմ Սամվել Կարապետյանի մտահոգությունն ու տեսակետը, աջակցում եմ բարերարին ու իր ընկերներին ու սատարում են Հայ Առաքելական Եկեղեցուն»,- նշել է Հայրապետյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նեթանյահուն վաղուց գերազանցել է Ադոլֆ Հիտլերին. Էրդողան

Հաջորդ գրառումը

Սամվել Կարապետյանի դեմ սանձազերծված բացահայտ քաղաքական հետապնդումները դատապարտելի են. Դավիթ Համբարձումյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Սամվել Կարապետյանի դեմ սանձազերծված բացահայտ քաղաքական հետապնդումները դատապարտելի են. Դավիթ Համբարձումյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական