Լրագևող Ոսկան Սարգսյանը գրում է.
Բերդ համայնքի Չինարի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Խորանաշատը հառնում է հայ-ադրբեջանական փաստացի սահմանից ընդամենը 150 մետր հեռավորությամբ։ Խորանաշատ այցելելելը վտանգավոր է, զինվորականները շրջանցիկ ճանապարհով են ուղեկցում վանք այցելողներին։
2023 թվականին հանդիսավորությամբ նշվեց Խորանաշատ վանական համալիրի 800-ամյակը։ Խորանաշատի վիճակը վատթար է։ 1946 թվականին չինարեցիները սեփական ուժերով մասնակի վերանորոգում են կատարել։ 802-ամյա Խորանաշատը նորոգման, փրկության խիստ կարիք ունի Ծագումով Բերդ համայնքից պատմաբան, գիտնական Արտաշես Շահնազարյանը Խորանաշատի վիճակի մասին գրել է․
«Խորանաշատի վանական համալիրի աղետալի վիճակի մասին է վկայում այն , որ դեռ 1982 թ . նրա գավթի և գլխավոր եկեղեցու՝ Սուրբ Աստվածածնի, պատերը 10-15 սմ թեքված են եղել դեպի դուրս»: