Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պատասխանել դատավորի հարցերին՝ ի նշան իրեն առաջադրված շինծու մեղադրանքների դեմ բողոքի

17/02/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, այսօր շարունակվել է Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստին մասնակցել են, իբր, տուժողների մի մասը, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները:

Նիստի սկզբում Ռուբեն Վարդանյանը և նրա պաշտպան Ավրաամ Բերմանը դատարանին խնդրել են պայմաններ ստեղծել հանդիպման համար։ Դատարանը բավարարել է միջնորդությունը և հայտարարել ընդմիջում, որից հետո Ռուբեն Վարդանյանն ու նրա պաշտպանը դատավորների կազմի ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։

Մեղադրող դատախազներ Վուսալ Ալիևը և Ֆուադ Մուսաևը, որոնք պաշտպանում են պետական մեղադրանքը, միջնորդության վերաբերյալ նշել են, որ նախորդ դատական նիստում նույնաբովանդակ միջնորդություն է քննարկվել և համապատասխան որոշում է կայացվել։ Նշելով, որ միջնորդության մեջ բարձրացված հարցերի վերաբերյալ կոնկրետ հիմքեր չկան՝ դատախազները խնդրել են մերժել միջնորդությունը։

Այսօրվա նիստին շարունակվել է մեղադրական եզրակացության ընթերցումը։ Նշվել է, թե Հայաստանը Ռուբեն Վարդանյանի և մյուսների միջոցով զինել է Լեռնային Ղարաբաղին և նրա կողմից ստեղծված «ապօրինի զինված կազմավորումները Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում» և ներկայացվել, թե որքան զենք ու զինամթերք է տրամադրվել։

Գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը հրապարակել է Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածները, որոնցով մեղադրվում է Ռուբեն Վարդանյանը։

Ըստ այդմ, Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել

100.1, 100.2 (հարձակողական պատերազմ ծրագրել, նախապատրաստել, սկսել և վարել),

107 (բնակչության տեղահանում և բռնի տեղափոխում),

109 (հալածանք),

110 (մարդկանց բռնի անհետացում),

112 (ազատազրկում, որը հակասում է միջազգային իրավունքին),

113 (խոշտանգում),

114.1 (վարձկանություն),

115.2 (պատերազմի օրենքների կամ սովորույթների խախտում),

116.0.1, 116.0.1, 1.6.1, 1.6.1, 1.6 6, 116.0.18 (միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված հակամարտության ժամանակ),

120.2.1, 120.2.3, 120.2.4, 120.2.7, 120.2.11, 120.2.12 (դիտավորյալ սպանություն),

29.120.2.1, 29.120.2.3, 29.120.2.2.2.2.2. 29,120.2.12 (դիտավորությամբ սպանության փորձ),

192.3.1 (ապօրինի ձեռնարկատիրություն),

214.2.1, 214.2.3, 214.2.4 (ահաբեկչություն),

214-1 (ահաբեկչության ֆինանսավորում),

218.1, 218.2 (հանցավոր կազմակերպության ստեղծում),

228.3 (հրազենի, դրանց բաղադրամասերի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և սարքերի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, վաճառք, պահպանում, փոխադրում և կրում),

270-1.2, 270-1.4 (ավիացիայի անվտանգությանը վտանգ ներկայացնող գործողություններ),

278.1 (իշխանության բռնի զավթում կամ պահպանում, պետության սահմանադրական կառուցվածքի բռնի փոփոխություն),

279.1, 279.2, 279.3 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում) և

318.2 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով։

Այսպիսով ավարտվել է գործով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումը։ Նիստը նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը Ռուբեն Վարդանյանին բացատրել է իրեն առաջադրված յուրաքանչյուր մեղադրանքի էությունը, իրեն ենթադրյալ արարքների իրավական նկարագրությունը, այդ արարքների համար քրեական օրենքով նախատեսված պատիժը, ինչպես նաև իրավունքները։

Օրենքով սահմանված կարգով դատավորը հարցրել է՝ արդյո՞ք իրեն մեղավոր համարում է։ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պատասխանել հարցերին՝ ի նշան իրեն առաջադրված շինծու մեղադրանքների դեմ բողոքի։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 25-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Աղբյուր՝ © factor.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ապագա պրո-ռուսական բռնապետ. Դոկտոր Դավիթ Գրիգորյան

Հաջորդ գրառումը

Իրականությունից կտրված ասուլիս. Կարո Վարդանյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՀԺՄ-ն պահանջում է հետ կանչել «Շողակաթ»-ը հանրային հեռարձակողների ցանկից դուրս թողնելու օրինագիծը

21/10/2025
Նորություններ

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբանից

21/10/2025
Նորություններ

Երևանում տեղի է ունենալու հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում

21/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երկար տևած հակաեկեղեցական արշավը ստանում է իր վերջնական նպատակի կոնտուրները. Վլադիմիր Մարտիրոսյան

21/10/2025
Հաջորդ գրառումը

Իրականությունից կտրված ասուլիս. Կարո Վարդանյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

ՀԺՄ-ն պահանջում է հետ կանչել «Շողակաթ»-ը հանրային հեռարձակողների ցանկից դուրս թողնելու օրինագիծը

21/10/2025

Հոկտեմբերի 21-ին մեկնարկած Ազգային ժողովի նիստի օրակարգում ընդգրկված է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը նախատեսում...

ԿարդալDetails

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբանից

21/10/2025

Երևանում տեղի է ունենալու հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում

21/10/2025

Երկար տևած հակաեկեղեցական արշավը ստանում է իր վերջնական նպատակի կոնտուրները. Վլադիմիր Մարտիրոսյան

21/10/2025

Ինչպե՞ս են ձայնագրությունները հայտնվում իշխանական ԶԼՄ-ների ձեռքի տակ ու դաշտ նետվում. Մարիաննա Ղահրամանյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական