Այսօր արևելագետների միաձայն քվեարկությամբ վերընտրվեցի ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան: Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։ «Այսօր արևելագետների միաձայն քվեարկությամբ վերընտրվեցի ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան:
Մեծ պատիվ և պատասխանատվություն է ղեկավարել ամենակարևոր և ամենաինքնատիպ ֆակուլտետը: Շարունակելու եմ այն նույն ոճով և սկզբունքներով, որոնց հավատարիմ եմ եղել նախորդ տարիներին»,-գրել է նա։