Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուբեն Հայրապետյանի հետապնդումը քաղաքական է

09/02/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հայտարարեց, որ ստացել է Քննչական կոմիտեի եզրակացությունը, որը լիովին արդարացնում է իր պաշտպանյալին։

Փաստաբանը հիշեցրեց 2019 թվականի վերջի իրավիճակը, երբ ոստիկանությունը լայնածավալ հետապնդում սկսեց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ, խուզարկություններ կատարվեցին, ընդ որում՝  հատուկջոկատայինների մասնակցությամբ, Հայրապետյանի տանը, նրան պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, կահույքի արտադրամասում եւ եւս երեք մարդու բնակարաններում։

Հայրապետյանը մեղադրվում է չարաշահումների կազմակերպման եւ 562 մլն դրամի յուրացման մեջ՝ իբր նշված գործարանի կառուցման ընթացքում։ Գույքը դեռ կալանքի տակ է, խախտված են գործում ներգրավվածների իրավունքները։

Փաստաբանը հիշեցրեց, որ գործով անցնող Կարեն Մկրտչյանը մեկ ամիս մնացել է կալանքի տակ, Վահագն Դավթյանը կալանավորվել է, բայց հետո ազատ է արձակվել գրավի դիմաց, Արմեն Մինասյանը նույնպես գրավի դիմաց ազատ է արձակվել։ 

Գործը հարուցվել է 2019 թվականի դեկտեմբերի 12-ին ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության նախաձեռնությամբ։ Ավելի քան երկու տարի քրեական հետապնդում է իրականացվում: Մակինյանը պարզաբանեց, որ թեեւ գործը հարուցվել է ՀՖՖ նախկին նախագահի մեքենայությունների փաստով, սակայն անձամբ Հայրապետյանին մեղադրանքը տարօրինակ կերպով ձեւակերպված չէ:

Փաստաբանի խոսքով՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայրապետյանը ոչ միայն չի յուրացրել գումարը, այլեւ իրեն դեռ պարտք են։ «Երեկ մեզ պաշտոնապես փոխանցվեց Քննչական կոմիտեի փորձագետի եզրակացությունը, որով հաստատվում է, որ Ռուբեն Հայրապետյանի եւ մյուսների նկատմամբ երկու տարվա գործողությունները բացարձակապես անօրինական էին։ Փորձագետներն արձանագրել են, որ այս պահին ՀՖՖ-ն Հայրապետյանին պատկանող ընկերությանը պետք է եւս 84 մլն 325 հազար դրամ վճարի:

Սա Հայրապետյանի նկատմամբ առաջին գործն է։ Նույն ճակատագրին կարժանանան մյուս գործերը, վստահ է փաստաբանը։ Նրա խոսքով՝ վերոնշյալ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը պետք է հնարավորինս շուտ դադարեցվի։ «Սպասում ենք նաեւ ոստիկանության արձագանքին նշվածին, ինչպես նաեւ Ռուբեն Հայրապետյանի բարի համբավի վերականգնման վերաբերյալ»,- ասաց փաստաբանը՝ հիշեցնելով, որ Հայրապետյանին ապօրինաբար թույլ չեն տվել հեռանալ երկրից։ Նա նաեւ ընդգծեց, որ իր պաշտպանյալի մոտ հայտնաբերված ենթադրյալ ապօրինի զենքն օրինական հիմքով է պահվել։

Փաստաբանը հետաքրքրվեց նաեւ, թե ով պետք է հատուցի գործով ամբաստանյալներին պատճառված վնասն ապօրինի հետապնդման համար։ «Այս ամենը վկայում է այն մասին, որ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետապնդումը քաղաքական բնույթ է կրում»,- ասաց Մակինյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Որտեղ են արտահանվում թուրքական բայրաքթարներհ

Հաջորդ գրառումը

Վիճակագրությունը թելադրում եք, այնտեղ գրո՞ւմ են

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով. Էդուարդ Շարմազանով

19/10/2025
Նորություններ

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025
Նորություններ

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025
Նորություններ

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025
Հաջորդ գրառումը

Վիճակագրությունը թելադրում եք, այնտեղ գրո՞ւմ են

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով. Էդուարդ Շարմազանով

19/10/2025

Դաշնակից ունենալու համար դու պետք է լինես գործոն, ոչ թե գործիք։ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը դրսում ոչ ոք լուրջ չի վերաբերվում։...

ԿարդալDetails

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական