Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ջուր չկա, գյուղնախարարություն չունենք, ցոգոլն էլ ծառի վրա խաշվում է․ Նոր Գեղիի այգիներն անապատ են դարձել

30/06/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոր Գեղիի այգիներն առանց ջրի են մնացել։ Գյուղատնտես Գրիգորը կորցրել է բերքի 30 տոկոսը, քանի որ այգի ջուր համարյա չի մտնում, որովհետեւ գործից գլուխ հանող չկա, գյուղնախարարություն չունենք, գյուղացու հոգսերով հետաքրքրվող չկա։

«Ջրի կանալները սկսեցին մայիսին վերանորոգել։ Էդպիսի բան չէր եղել, որ մայիսին ջուրը կտրեն, ասեն՝ կանալ ենք նորոգում։ Ընդհանրապես, մեզ ջուր էին տալիս մայիսի սկզբից, բայց էս տարի մայիսի 19-ին նոր ջուր են տվել։ Բայց, օրենքով, մարդիկ մինչեւ մայիսի 19-ը մի անգամ արդեն ջրած պիտի լինեին»,- Yerkir.am-ին հայտնեց այգեգործ Գրիգոր Հարությունյանը։

Նա նշեց, որ կարեւոր է ծառը ապրիլից սկսել ջրել, քանի որ հողի չորությունից հնարավոր է ծաղկավիժում, այսինքն՝ ծաղիկը ծարավից չորանում է։

«Ծիրանը, որի բերքահավաքն արդեն սկսվել է, երեք օր առաջ նոր երկրորդ ջուրն եմ տվել։ Ջրօգտագործողների ընկերության մեղավորությունն է, որովհետեւ գործից չհասկացող մարդկանց բերել, դրել են ընդեղ, էդ մարդիկ առանց պատկերացնելու, թե ջուրն ինչ է․․․ Մարդկանց մեղավորությունն էլ կա․ կան մարդիկ՝ ջուրը գիշերը գողանում, ջրում են, չեն նայում՝ ուրիշ մարդիկ էլ կան»,- նշեց Հարությունյանը։

Գյուղատնտեսը զարմացել է, երբ Փաշինյանն ասել է՝ պետք է խթանենք կաթիլային ոռոգումը։ Գրիգոր Հարությունյանի խոսքով՝ սա անգրագիտություն է։ Կաթիլային ոռոգումով կարելի է ջրել նորատունկ ծառերը, բայց 20-30 տարեկան ծառերի ծարավը կաթիլային ոռոգումով հագեցնելը խելքին անգամ մոտ չէ։

«Էդ ծառերի արմատները մինչեւ 1-1,5 մետր գնացել են, ո՞նց է ջուր հասնելու։ Էն հին ծառերը, որ կան, կաթիլայինի անցնելու դեպքում չորանալու են։ Իրենք եկան ղեկավարելու, բռնեցին երկու տարի առաջ ջուր բաժանողներին հանեցին, նոր մարդկանց բերեցին։ Հիմա էս նոր ընդունած ջրբաշխներին ազատեցին, էն հներին են հետ կանչում։ Հներն էլ չեն կարող արդեն էս հարցը լուծել, որովհետեւ ուշացած է, բոլորը ջուր են ուզում։ Մտնում՝ այգիս նայում եմ, ծառի վրա մեղքս գալիս է»,- Yerkir.am-ին հայտնեց գյուղատնտեսը։

Հարությունյանի խոսքով՝ օրեր առաջ Նոր Գեղիի ճանապարհը փակել են, բայց խնդիրը շարունակում է մնալ առանց որեւէ տեղաշարժի։ Երկու տարի առաջ էլ նոր ծառեր են դրել, որոնք արդեն չորացել են։ Ավելի սարսափելի է նրանց վիճակը, ովքեր այս տարի մատղաշ ծառեր են տնկել․ տերեւը խաշվել-չորացել է արդեն։

«Հիմա համատարած խոտ քաղելու շրջան է։ Որ խոտածածկույթը կար, էդքան գոլորշիացում չէր լինում, խոնավությունը մնում էր հողի մեջ։ Ջուր տվողները պայմանագիրը գրում են, օրենքով ջուր տալու ժամկետը պիտի գրեն, բայց չեն գրում։ Եթե պայմանագրի կետերը խախտեն, տուգանք է հասնում։ Բայց էդ կետերը չկան, ջուրն էլ ուշ են տալիս։ Որ մի տարի տուգանվեն, երկրորդ անգամ էլ չեն անի։ Ջուր օգտագործողի պարտականություններն ավելի շատ են, քան մատակարարողի»,- նշեց Գրիգոր Հարությունյանը։ 

20 հեկտար այգի ունի, հիմնականում՝ խնձոր ու ծիրան, հեկտարից ստանում էր միջինը 30-40 տոննա բերք, այս տարի 30 տոկոս՝ մոտավորապես 10 տոննա պակաս է․ ցոգոլը ծառի վրա խաշվել է։ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պուտին․ Խնդիր է դրվել զսպել գնաճը

Հաջորդ գրառումը

Թալիբներն ակտիվացրել են հարձակումները ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման ֆոնին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

15/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ավանեսյանը «ստահոդ պնդում» է որակում տեղեկությունները, որ ստիպել է Սուրեն Նազինյանին ստորագրել 87 մլն դրամի խախտման ակտի տակ

15/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատճառները մեզ համար անհասկանալի են. կայցելեմ Վրաստան՝ հայկական կոնյակի արտահանման խնդիրը տեղում լուծելու. Պապոյան

15/05/2025
Նորություններ

Տիեզերական լուսանկարներով 2-ամյա Տիգրանին իդենտիֆիկացնելու համար արվում է առավելագույնը. Մխիթար Հայրապետյան

15/05/2025
Հաջորդ գրառումը

Թալիբներն ակտիվացրել են հարձակումները ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման ֆոնին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

15/05/2025

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրում է․ «Վաղարշապատ համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, Արդեն հեռավոր թվացող 2018 թվականի հունիսի 22-ին վարչապետ...

ԿարդալDetails

Բելուջները Հնդկաստանին ռազմավարական գործարք են առաջարկել և կոչ արել Նյու դելիում բացել Բելուջիստանի դեսպանատուն

15/05/2025

«Արևային պաթոսը»՝ ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության աղբյուր». փորձագետ

15/05/2025

Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորը ներկայացրել է արցախահայության վերադարձի հնարավորության ապահովման բանաձևի ընդունման գործընթացը

15/05/2025

Զելենսկին ու Էրդողանը հանդիպել են Անկարայում

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական