Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ջավախքցինե՛ր, եկել է պահը․ ոչ մեր քվեարկությամբ սատար կանգնենք մեր նախագահին․ գեներալ-լեյտենանտ Հ․ Հունանյան

04/06/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ոստիկանության գեներալ- լեյտենանտ, նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը «Հրապարակ»-ին է փոխանցել իր կոչը՝ ուղղված ջավախքցիներին։ Հունանյանի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Դիմում եմ Հայաստանում բնակվող, ընտրության իրավունք ունեցող, ծնունդով ջավախքցի իմ ընկերներին, հարազատներին, բարեկամներին և բոլոր նրանց, ովքեր դեռևս մտահոգ են մեր սիրելի Ջավախքի ներկայով և ապագայով։ 

Վերջին 30 տարիների ընթացքում ծառայության բերումով եղել եմ Հայաստանի հասարակական-քաղաքական գործընթացների ակունքներում, տեղեկացված եմ եղել գրեթե բոլոր քաղաքական կուսակցությունների, նրանց առաջնորդների, պետության ղեկավարների տեսակետներին՝ կապված Ջավախքում բնակվող մեր հայրենակիցների հետագա ճակատագրին, գոյությանը և վաղվա օրվան։ Հավատացեք ինձ՝ նրանցից միակ մարդը եղել է Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը իր կառավարման 10 տարիների ընթացքում ունեցել է առանձին վերաբերմունք, ծրագիր և տեսլական, Վրացական պետության հետ համաձայնեցված իրականացնելու այնպիսի միջոցառումներ, որոնք նպաստել են մեր ծննդավայրում ապրող մարդկանց տնտեսական, առողջապահական և մշակութային կյանքին։ Հատկապես դպրոցներում սովորող երեխաների հայեցի դաստիարակության, մանկավարժների վերապատրաստման, դպրոցների և մշակութային օբյեկտների վերանորոգման, դասագրքերի և գրենական պիտույքներով ապահովման գործում։ Նախագահ Քոչարյանի ջանքերով վերանորոգվեց, անցանելի դարձավ Գյումրի-Ախալքալաք ավտոճանապարհը, մեր հայրենակիցները հնարավորություն ունեցան դիտել հայկական հեռուստատեսություն։ Մի նոր աստիճանի բարձրացան հայ-վրացական հարաբերությունները։ Ջավախքի հետ կապված բոլոր խնդիրները լուծելու, ծրագրերն իրականացնելու համար ստեղծվեց հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովը, որն իր գործունեությամբ բազում խնդիրների հայանպաստ լուծում էր տալիս։ Եկել է պահը, որ մենք մեր քվեարկությամբ սատար կանգնենք մեր նախագահին, որը, իմ համոզմամբ ընտրվելու դեպքում կշարունակի նույն ոգով սատար կանգնել մեր Ջավախքին և ջավախքցիներին։ Հովհաննես Քաջազնունու, աշուղ Ջիվանու, Դերենիկ Դեմիրճյանի, Վահան Տերյանի, Շառլ Ազնավուրի հետնորդներ, կատարեք ձեր պարտքը։ Սիրով Ձեզ հետ եմ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հաջորդ շաբաթ Ճապոնիան և Ավստրալիան կանցկացնեն «երկու գումարած երկու» ձևաչափով բանակցություններ

Հաջորդ գրառումը

Ֆրանսիա եք գնում, թող Ֆրանսիան էլ հարցերը լուծի. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025
Նորություններ

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նոր մանրամասնություններ Ծիծեռնակաբերդում արձանագրված վանդալիզմի կապակցությամբ. Հայկ Դեմոյան

21/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀԺՄ-ն պահանջում է հետ կանչել «Շողակաթ»-ը հանրային հեռարձակողների ցանկից դուրս թողնելու օրինագիծը

21/10/2025
Հաջորդ գրառումը

Ֆրանսիա եք գնում, թող Ֆրանսիան էլ հարցերը լուծի. «Հրապարակ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025

Աճառյանին КГБ ում հարցաքննելիս քննիչը հարցրել է, թե քանի՞ լեզու գիտի։ Աճառյանը թվարկել է, և քննիչը ամեն լեզվի դիմաց նշել...

ԿարդալDetails

Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին

22/10/2025

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական