Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Պուտինը ցավակցել է «Սուրմալուի» ողբերգական դեպքի առիթով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի  վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: Վլադիմիր Պուտինի հեռագիրը տեղադրված է Կրեմլի պաշտոնական կայքէջում:

«Հարգելի Նիկոլ Վովայի, խորին ցավակցություն եմ հայտնում Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ:

Խնդրում եմ զոհվածների ընտանիքներին փոխանցել ամենաանկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքերը, ինչպես նաև շուտափույթ ապաքինման մաղթանքներ բոլոր տուժածներին: Հարգանքով ՝ Վլադիմիր Պուտին»,- նշված է հեռագրում: