Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պետական ռեկետ՝ «Իմ քայլի» նվիրատվությունների ճանապարհով

25/12/2020
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր վաղ առավոտից օրվա լրահոսում թոփ թեմա է դարձել ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը՝ իր հերթական փիառ բարեգործական հանդեսներով: Yerevan.Today-ն ավելի վաղ գրել էր, որ դեկտեմբերի 26-27-ին Աննա Հակոբյանը պատրաստվում է Արցախում բարեգործական ակցիաներ անել՝ իր ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի միջոցով, սակայն տիկնոջը արցախցիները խոստացել են ցախավել նստացնել և հետ ուղարկել Երևան (այսպես էր գրել արցախցիներից մեկը իր սոցցանցի էջում): Երեկ ուշ գիշերից լրատվամիջոցներում գրվում է, որ տիկնոջ մուտքն Արցախ արգելող տարատեսակ ակցիաներ են պլանավորվում Արցախում, այս մասին գրառումները միանգամից հեղեղեցին ողջ համացանցը ու ժամ առ ժամ ակցիային միացողների բանակ էր մեծանում:

Աննա Հակոբյանին հատուկ վարքագիծ է՝ այս դժնդակ օրերին հանուն «բարեգործական» ռեպորտաժների թեկուզ մի ակնթարթ բարի փերու կերպարում խաղալ, ինչ է թե մի կտոր լուսանկար փախցնի որբացած, անօթևան ու անպաշտպան դարձած ձագուկների հաշվին:

Ի դեպ, «Իմ քայլը» հիմնդրամը, որը ստեղծվեց հեղափոխությունից հետո և լայն թափով գումարներ հավաքագրեց, այսպիսի ընկալում կա, որ իրականում հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի կողմից այն դարձել է «լեգալ ռեկետի» գործիք, որով 2018-ի մայիսից սկսած՝ Հայաստանի խոշոր տնտեսվարողներն և հանքարդյունաբերողները քամվում են «նվիրատվություն» կոչվածի տակ:

Այսպե՞ս է, թե՝ ոչ, պարզ է, որ դա դեռևս գործող իշխանության վարչական լծակների տակ ճզմվող գործարարը չի ասի բացեիբաց, թեև մասնավոր զրույցներում բավականին ուշագրավ դրվագներ են պատմում, ասենք, 200 դոլար և ավելի պահանջով Ամանորյա բացիկ-ծրարների մասին:

Ուշադրություն՝ «Իմ քայլը» հիմնադրամում առկա 2020թ․ նվիրատվությունների ցանկով մատուցված թվերը չեն արտահայտում վերջնական հանրագումարը, այսինքն՝ դրանք էականորեն տարբեր թվեր են։ Պարզ չէ, թե ինչու, չկա հիմնավորում:

Իսկ ի՞նչ փողեր են դրանք իրականում, ի՞նչ ճանապարհներով են հավաքագրվում և լվացվո՞ւմ են, թե՞ ոչ, սա, արդեն, հաջորդ իշխանության պարզելու հանձնառությունը կլինի, մանավանդ, որ այդ նվիրատուների շարքերում կարդում ենք մի շարք խոշոր ՀՀԿ-ական կամ նախկին իշխանություններին մերձ գործարարների անուներ, որոնց վրա հեղափոխական իշխանությունը տրցակներով քրեկան գործեր հարուցեց և այդպես էլ առանց դատական ակտերին հասցնելու՝ քնեցրեց Քննչական կոմիտեի դաֆթարներում:

Yerevan.Today-ը փորձեց կապ հաստատել նրանցից մեկի՝ ՄԱՊ-ի Ալիկի հետ, ով, ի դեպ, հեղափոխությունից հետո հայտնվել էր հարկեր թաքցրած հանցավոր տանսյակի ցանկում, բայց նախկին պատգամավորը մեր զանգերին չպատասխանեց։ Պետրոսյանը կալանավորվել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ձերբակալված էր եղել նաև նրա որդին՝ Մակար Պետրոսյանը, սակայն որոշ ժամանակ անց հայր ու որդի ազատ արձակվեցին։Նույն սցենարն է գործել նաև Գորիսի քաղաքապետ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած և նրա առջև Սյունիքի դարպասներըտ փակած Առուշ Առուշանյանի պարագայում: Վերջինիս գործարար հորը պատկանող «Առանցք» ընկերությունը ևս ավանդաբար եղել է Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուների ցանկում: Ընդգծենք, Առուշ Առուշանյանը երկար ժամանակ համառորեն հետապնդվում է քաղաքական իշխանության և գուցե հենց Նիկոլ Փաշինյանի կողմից՝ ՔԿ-ի կողմից ամենազվեշտալի դրվագներով մեղադրանքների առաջադրմամբ:

Ուշագրավ է, որ «Իմ քյալը» հիմնադրամի նվիրատուների մշտական ցանկում մեծ թիվ են կազմում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը այսօր պահանջող բարերարներ և խոշոր ընկերությունների սեփականատերեր, Այդ թվում՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով սիրահոժար երկու տարի աջակցում էր Նիկոլի ցանկացած սցենարին և այսօր կիսում է Առուշ Առուշանյանի, ՄԱՊ-ի Ալիկի և Յուքոմի սեփականատեր ՊԵԿ նախկին նախագահի ընտանիքի ճակատագիրը:

Yerevan.Today-ի հարցադրումները՝ «Իմ քյալը» հիմնադրամին առ այն, թե ինչպես է պատկերացնում Աննա Հակոբյանն իր այցը Արցախ՝ ընդվզումների ֆոնին, միջոցառումները չտապալելու շանսերի մասին, նրա մեկնելու օդային կամ ցամաքային ճանապարհով նախընտրած միջոցի և հիմնադրամի հանգանակությունների, դրանց ծախսերի ոչ թափանցիկ հաշվետվության մասին, այդպես էլ անպատասխան մնացին, քանի որ գրավոր հարցում պահանջվեց: Իսկ հաշվետվության մասով խոսնակ Արևիկ Ավետիսյանը հղում արեց ՊԵԿ-ին՝ նշելով, որ azdarar.am-ում պետք է ծախսերի հաշվետվությունը փնտրենք:Հիմադրամի աշխատանքի, հաշվետվությունների հրապարակման պարտավորությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար Yerevan.Today-ը դիմեց GPartners իրավաբանական ընկերության ներկայացուցիչ Սարգիս Գրիգորյանին։ Ուսումնասիրությունից հետո իրավախորհրդատուն ասաց հետևյալը․ «Իր յուրահատուկ կարգավիճակով պայմանավորված, ինչպես նաև ելնելով հրապարակային գործելու սկզբունքից՝ հիմնադրամը պարտավոր է հանրության առջև առավելագույնս բաց և հաշվետու լինել:

Հատկապես կարևորվում է «Իմ քայլը» հիմնադրամի միջոցների անձեռնմխելիությունը և բացարձակ հաշվետվողականությունը՝ հատկապես այն պատճառով, որ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետի կինն է, իսկ խորհրդի կազմում են մի շարք պաշտոնյա անձիք, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ և ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:Այդ իսկ պատճառով Հիմնադրամների մասին ՀՀ օրենքն առանձին կարգավորում է նախատեսում՝ կապված հիմնադրամի գործունեության հրապարակայնության հետ: Մասնավորապես, օրենքով նախատեսված հաճախականությամբ, այն է՝ յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ից ոչ ուշ, հիմնադրամը պարտավոր է հրապարակել հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված դրամական միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի անուններն ու ազգանունները, աշխատակազմում ընդգրկված անձանց քանակը և այլն:

Բացի այդ, հաշվետու տարվա վերջի դրությամբ հիմնադրամի ակտիվների հաշվեկշռային արժեքը 10 միլիոն ՀՀ դրամը գերազանցելու պարագայում, հրապարակման ենթակա են նաև ֆինանսական հաշվետվություններն ու ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը:

Ընդ որում, հիմնադրամների գործունեությունն առհասարակ նաև ռիսկային է փողերի լվացման կանխարգելման տեսանկյունից, քանի որ բարեգործական ընկերությունները գտնվում են այս առումով թիրախային գոտում: Այդ իսկ պատճառով առանցքային նշանակություն ունի հիմանդրամների թե՛ նվիրատվությունների, այսինքն՝ միջոցների մուտքագրման, և թե՛ այդ միջոցներով իրականացվող ծրագրերի, այսինքն՝ միջոցների ելքագրման, գործընթացների թափանցիկությունը, հաշվետվողականությունը և հանրային վերահսկողությունը դրանց նկատմամբ:Տվյալ պարագայում, ուսումնասիրելով «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական կայքէջը, ինչպես նաև այլ աղբյուրներ, կտեսնենք, որ որևէ հաշվետվություն հրապարակված չէ: Ավելին, կայքէջում անգամ առկա չէ Հիմնադրամի կառավարչի (տնօրեն, գործադիր տնօրեն կամ գլխավոր տնօրեն) մասին որևէ տեղեկություն: Արդյունքում, թե՛ նվիրատուները, թե՛ շահառուները, և թե՛ առհասարակ հանրությունն այսօր փաստացի հնարավորություն չունի հետևելու Հիմնադրամի ֆինանսական գործունեությանը, ծանոթանալու իրականացված ծրագրերին, օգտագործված միջոցներին, ծախսային ուղղություններին և, ամենակարևորը, աուդիտորի եզրակացությանը: Այս իրավիճակը ողջամիտ կասկածների տեղիք է տալիս՝ կապված Հիմնադրամի գործունեության բարեխիղճության հետ, հատկապես փողերի լվացման համատեքստում:

Հարկ է ընդգծել նաև, որ հիմնադրամների կողմից օրենքով նախատեսված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն: Ուստի հենց այս մարմինը պարտավոր է հետևել Հիմնադրամի կողմից իր պարտավորությունների պատշաճ կատարմանը և ձեռնարկել համապատասխան միջոցներ խախտումները վերացնելու ուղղությամբ, այն է՝ նախազգուշացում տալու, այնուհետև վարչական տուգանք կիրառելու, ինչպես նաև հիմնադրամը լուծարելու պահանջով դատարան դիմելու եղանակով»:

Սյուզի Բադոյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախում հանրային նշանակության որոշ չշահագործվող շինություններ կվերափոխվեն բնակելի տների

Հաջորդ գրառումը

Մահացել է Բելառուսի փոխարտգործնախարար Օլեգ Կրավչենկոն

Համանման Հոդվածներ

Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

18/04/2026
Նորություններ

Ձերբակալել են Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանին. ArmLur.am

18/04/2026
Հաջորդ գրառումը

Մահացել է Բելառուսի փոխարտգործնախարար Օլեգ Կրավչենկոն

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական