հիշատակումներիցԼրագրող Լիանա Դոյդոյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է, որ «Արմենպրես» լրատվական գործակալությունը իր հոդվածում խուսափում է «Հայոց Ցեղասպանության» մասին հիշատակումներից. «Արմենպրես պետական լրատվական գործակալությունը այլևս խուսափում է Ցեղասպանության մասին հիշատակել, թարգմանված նյութերում էլ այդ հատվածները հանում է. ի դեպ՝ «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը:
Բնագիր հոդվածը սա է. իսկ Արմենպրեսի հայերեն թարգմանության մեջ չեք գտնի Ցեղասպանության մասին հատվածները»: Լրագրողի գրառման տակ «Արմենպրես»-ի գլխավոր խմբագիրը պարզաբանել էր, «որ դիտավորյալ որեւէ բան չի եղել, նյութը թարգմանողի բացթողումն է եղել, որը կշտկենք հիմա»: