Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատմականորեն մենք ոչինչ չունենք զիջելու, Ադրբեջանի վերահսկողության տակ կան մեր տարածքները, բայց Հայաստանի վերահսկողության տակ չկան ադրբեջանական գյուղեր․ Էդիկ Մինասյան

22/05/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման խնդիրներին, պատմականորեն տարածքների պատկանելիությանը, սահմանամերձ համայնքների բնակիչներին զինելու և այլ հարցերին։ «Պատմականորեն մենք ոչինչ չունենք զիջելու։ Ադրբեջանի վերահսկողության տակ կան մեր տարածքները, բայց Հայաստանի վերահսկողության տակ չկան ադրբեջանական գյուղեր»,–ասաց նա։

–Սահմանզատումը ինչպե՞ս պետք է իրականացվի, ի՞նչ վտանգներ եք տեսնում այս փուլում դելիմիտացիայի և դեմարկացիա իրականացնելու համար։

–Այսօրվա պայմաններում սահմանագծման մասին խոսելը և պարտվողական  հոգեբանություն ցուցաբերելը համարում եմ շատ վտանգավոր մեր ժողովրդի անվտանգության համար։ Այսօր ստացվում է, որ Ադրբեջանը թելադրողի դերում է, ինչ ուզում՝ անում է և վտանգում է մեր անվտանգությունը։ Ադրբեջանը պահանջում է զիջել այն գյուղերը, որտեղ թեկուզ մի քանի ադրբեջանցի է ապրել, իսկ արցախյան պատերազմի պարտությունը պարտվողի հոգեբանություն է առաջ բերել մեր ղեկավարության մոտ, որ համաձայնվում է իրենց առաջարկներին։ Առաջնային խնդիրն այն է, որ սահմանը պետք է կարողանալ պաշտպանել։ Ըստ էության՝ ադրբեջանցիները առանց որևէ խոչընդոտի մտնում են քո պետական սահմանը, քանի որ չունենք սահմանային պաշտպանություն, դա է ամենաողբերգական վիճակը։ Եթե մենք այսօր խոսում ենք Տավուշի յոթ գյուղեր զիջելու, Նոյեմբերյանից որոշ հատված զիջելու մասին, վաղը այլ բան ենք զիջելու, և այս ամենը տանելու է նրան, որ պանթյուրքիստական ծրագիրը նրանք դարձնում են իրականություն, որը խիստ վտանգավոր է մեր ժողովրդի համար։

–Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարություն արեց, որ կան Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են ՀՀ զինված ուժերի վերահսկողության տակ, ինպես և հակառակը, եթե գնանք պատմության խորքը, ի՞նչ տարածքների մասին է խոսքը և արդյոք կա՞ նման բան։

–Ես նման բան չեմ տեսնում այսօր, որ խորհրդային Ադրբեջանի գյուղերը մեր վերահսկողության տակ են։ Եթե դա վերաբերում է Նոյեմբերյանի գյուղերին, ապա որոշակի հատված կար, որով անցնում էր մեր սահմանագիծը, բայց դրանք սահմանային գյուղեր էին, որտեղ նաև ադրբեջանցիներ էին բնակվում, սակայն դրանք չի կարելի համարել ադրբեջանական։ 92–94 թվականի ազատագրական պատերազմի շրջանում այդ շրջանի գյուղերից շատերը ազատագրվեցին և մեր վերահսկողության տակ են, իսկ հիմա նրանք պահանջում են, որ անցնի իրենց վերահսկողության տակ։ Զիջման քաղաքականության արդյունքում մենք շարունակ կզիջենք տարածքներ և սրա վերջը չի երևում։ Ես զարմանում եմ նաև մեր ժողովրդի անտարբեր վերաբերմունքի վրա, երբ կոնկրետ տարածքների զիջման խնդիր է դրված, էլ ի՞նչ է պետք, որ ժողովուրդը ոտքի կանգնի։ Մենք հանձնելով կգանք մի փուլի, որ աստիճանաբար կկորցնենք մեր անկախ պետականությունը և այդ վտանգի առաջ ենք կանգնած, շատերը չեն մտահոգվում։ Պատմականորեն մենք ոչինչ չունենք զիջելու։ Ադրբեջանի վերահսկողության տակ կան մեր տարածքները, բայց Հայաստանի վերահսկողության տակ չկան ադրբեջանական գյուղեր։

–Մենք ունե՞նք համապատասխան  ապացույցներ, փաստեր, որոնք թույլ են տալիս այդ սահմանազատումն իրականացնել այնպես, որ ոչինչ չզիջենք։

–Պատմական դասերը, թույլ տված սխալները պետք է հաշվի առնել, Խորհրդային տարիներին էլ զիջումներ արեցին՝ չմտածելով, որ դրանց հետևանքները կարող են ծանր լինել։ Խորհրդային իշխանության ժամանակ սահմանազատումներ չկային։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ Սև լճին հարակից տարածքում ադրբեջանական զինծառայողների սադրած միջադեպից հետո հոսպիտալում գտնվող ՀՀ զինծառայողներին այսօր այցելել են ՄԻՊ-ի ներկայացուցիչները. մանրամասներ

Հաջորդ գրառումը

Կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 12.11.2025

12/11/2025
Նորություններ

Հայաստանի արդյունաբերական անկումը շարունակվում է. Վահե Դավթյան

12/11/2025
Նորություններ

Գործարար Ռուբեն Թաթուլյանը ձերբակալվել է Հայաստանում

12/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Չորրորդ կարգի ցորենի շոուի դերակատարն Էկոնոմիակայի նախարարությունն էր. մինչև այսօր էլ շարունակում է մնալ շոուի մեջ. Բաբկեն Պիպոյան

12/11/2025
Հաջորդ գրառումը

Կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական