Հինգշաբթի, Հունվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատգամավորները 3 միլիոն դրամ աշխատավարձ են ստացել

25/12/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Գումար նստեց, երկու անգամ է նստել, ճիշտն ասած, մի քիչ տարօրինակ թվեր են, դրա համար, չգիտեմ՝ ինչ տրամաբանությամբ են էդ թվերը, բայց գումարային դեկտեմբեր ամսին երկուսը իրար հետ շուրջ 3 միլիոն դրամի մասին է խոսքը». – ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանը 2021-ից է Ազգային ժողովի պատգամավոր, ամեն տարի, ասում է, այսպես կոչված 13-րդ աշխատավարձ ստացել են, բայց աշխատավարձը հինգ անգամ գերազանցող 3 միլիոնին մոտ գումար, պնդում էր՝ չի եղել, գրում է «Ազատությունը»։

Երբ այդքան մեծ գումար են տեսել հաշվեհամարներին, իրենց խմբակցությունից եղել են պատգամավորներ, որ ԱԺ քարտուղարությունից փորձել են ճշտել՝ ի՞նչ փող է դա, ասել են՝ բյուջեի խնայողություններն են վերաբաշխվել և ուղղվել պատգամավորներին:

«Մեր մոտ անգամ պատգամավոր է եղել, որ զանգել է բանկ, ասել է՝ «տարօրինակ գումար է, փոխանցում է, կսպասեք, բան չանեք, էլի, ինչ-որ միջոցներ ձեռք չառնեք, մի հատ հասկանամ ինչ գումար է դա», – պատմեց Քրիստինե Վարդանյանը:

«Թոշակառուների թոշակը ամսական 11 հազար դրամով կամ 10 հազար 400 դրամով ավելացնենք՝ ի՞նչ է անելու թոշակառուն», – հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի իշխանությունն այս տարի էլ թոշակները չավելացրեց, չբարձրացրեց նվազագույն աշխատավարձը, աղքատության, գործազրկության մակարդակը խոստացածի չափ չնվազեցրեց, բայց Ալեն Սիմոնյանը մի քանի ամսից լիազորություններն ավարտող խորհրդարանին որոշեց այս տարի երկու անգամ պարգևատրել: Գումարը հատկացվել է թե՛ պատգամավորներին, թե՛ խորհրդարանի պետական ծառայողներին և աշխատողներին՝ մի դեպքում՝ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առիթով, խրախուսման մյուս կարգադրության հիմքում պարգևատրումների նպատակով բյուջետային վերաբաշխման մասին Կառավարության որոշումն է:

Ըստ տարեվերջի այդ որոշման՝ ԱԺ-ին պարգևատրումներ-խրախուսումների համար ավելի քան 545 միլիոն դրամ է հատկացվել:

Ազգային ժողովի կայքից տեղեկանում ենք՝ 2024-ի դեկտեմբերին պատգամավորները մեկ անգամ են ստացել պարգևատրում: 8-րդ գումարման Ազգային ժողովի պատմության մեջ, ըստ հրապարակված փաստաթղթերի, մեկ էլ 2023-ն է պատգամավորների համար եղել այդքան առատ, մյուս տարիներին Ամանորից առաջ պարգևատրում մեկ անգամ են ստացել:

Թե ԱԺ-ում բաժանված պարգևատրումների վրա ինչքան գումար է ծախսվել, խորհրդարանից հրաժարվում են հրապարակել, չնայած, օրինակ, 2022-ին Անկախության տոնի առիթով տրված պարգևավճարների գումարը բացահայտել էին:

Ընդդիմադիր պատգամավորի հրապարակած այսօրվա թիվը՝ մոտ 3 միլիոն դրամը եթե բազմապատկում ենք պատգամավորների թվով՝ 107-ով, ստացվում է, որ տարեվերջին մոտ 300 միլիոն դրամ կամ 800 հազար դոլար միայն օրենսդիրներն են ստացել:

ԱԺ նախագահի կարգադրության մեջ բացակայում են հավելվածները:

«Ազատություն»-ը խորհրդարանի խոսնակին հարցմամբ խնդրել էր տրամադրել հավելվածները, որոնց ծանոթանալով պարզ կդառնար նաև՝ պարգևատրումներին ուղղված ողջ գումարն ինչքա՞ն է կազմել, ի՞նչ դրույքաչափով են հաշվարկվել՝ աշխատավարձի չափո՞վ, դրանից ավելի՞, թե՞՝ պակաս, քանի որ պատգամավորներից բացի աշխատակիցները ևս դրամական կրկնակի խրախուսանքներ են ստացել: Իսկ խորհրդարանի աշխատակազմը, տարբեր հրապարակումների համաձայն, մի քանի հարյուր հոգուց է բաղկացած:

Խորհրդարանի նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը հրաժարվել է տրամադրել տեղեկությունը՝ դա հիմնավորելով աշխատակիցների անձնական տվյալների պաշտպանությամբ:

ԱԺ իշխանական պատգամավորներից էր «Ազատություն»-ն ուզում ճշտել՝ արդյոք հետաքրքրվե՞լ են՝ 3 միլիոնը ինչպե՞ս է գոյացել, ու ինչո՞ւ այս տարի կրկնակի խրախուսանք ստացան: Մեկ տասնյակից ավելի պատգամավորներ կա՛մ զանգերն անարձագանք թողեցին, կա՛մ չցանկացան այս թեմայով տալ մեկնաբանություն: Նախկին լրագրող Էմմա Պալյանը նաև խորհուրդ տվեց «հիմք ընդունել աշխատակազմի հայտարարությունը»: Իսկ աշխատակազմը լույս չի սփռում՝ ինչպե՞ս են գոյացել պատգամավորների ստացած մոտ 3-ական միլիոնները:

«Հանրությունը իրավունք ունի իմանալու, թե իր հարկերից գոյացած միջոցները որքանով արդարացի են ծախսվում, որքանով իսկապես նպատակային են ծախսվում: Մյուս կողմից, Ազգային ժողովը՝ որպես օրենսդիր մարմին, պարտավոր է լինել բաց և հաշվետու հարկատուների առջև: Եվ այն հանգամանքը, որ իրենք ընդհանրապես մերժել են որևէ տեղեկատվություն տալ այս պարգևատրման գործընթացի վերաբերյալ՝ թե՛ ընդհանուր թվի մասին, թե՛ տրամադրված յուրաքանչյուր պարգևավճարի մասին, իմ կարծիքով, խախտում է օրենքը», -«Ազատության» հետ զրույցում ասաց ինֆորմացիայի ազատության և անձնական տվյալների պաշտպանության մասնագետ Շուշան Դոյդոյանը:

Ազգային ժողովի հիմնավորումը, թե աշխատողների անձնական տվյալներն է պաշտպանում, համոզիչ չէ Դոյդոյանի համար: 2019-ի համանման մի իրավիճակ է հիշում՝ քաղաքապետարանում բաժանված պարգևավճարների դեպքով: Միայն Արդարադատության նախարարության կազմում գործող Անձնական տվյալների պաշտպանության գործակալության միջամտությունից հետո են կարողացել ստանալ իրենց պահանջած տեղեկությունները, այն էլ՝ մասնակի:

«Ճիշտ նման հանգամանքներով մենք մի գործ ենք ունեցել Երևանի քաղաքապետարանի պարագայում: Քաղաքապետին ենք դիմել մի քանի տարի առաջ՝ քաղաքապետի կարգադրությունները ստանալու խնդրանքով, որոնց հիման վրա պարգևատրում էին ստացել նաև քաղաքապետարանի աշխատակիցները, և քաղաքապետարանը նույն հիմնավորմամբ մեզ մերժել էր: Եվ մենք սկսեցինք վիճարկման գործընթաց՝ դիմելով Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը: Եվ գործակալությունը տվեց շատ հիմնավոր, համակողմանի որոշում՝ հաստատելով այն, որ քաղաքապետի կողմից պարգևատրված աշխատակիցների ցանկը և յուրաքանչյուրին տրված պարգևատրման չափը հրապարակելը չի հակասում Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքին, ավելին՝ հարցման հիման վրա հարցմամբ դիմողին տրամադրելը այս տեղեկությունները նույնպես չի հակասում Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքին», – պատմեց Շուշան Դոյդոյանը:

Ընդդիմադիրներ երկու խմբակցություններից պնդում են, թե իրենց պարգևավճարներն ուղղելու են բարեգործությանը:

«Էդ մոտեցումը, որ «դե մենք շատ տանջվում ենք, պետք է բարձր աշխատավարձ ստանանք, ինչքան բարձր՝ էդ մենք ենք որոշում», դա է խնդիրը; Պետական պաշտոն զբաղեցնողինը՝ պատգամավորինը այդ թվում, ինդեքսավորված է և կապված է նվազագույն աշխատավարձի հետ: Եթե ուզում են պետական պաշտոնյան բարձր աշխատավարձ ստանա, որը շատ նորմալ ցանկություն է, նվազագույն աշխատավարձը բարձրացնում ես, և ավտոմատ բարձրանում է նաև քո աշխատավարձը՝ դա է եղանակը», – ընդգծեց Քրիստինե Վարդանյանը:

Եթե կրկնակի պարգևատրումները պատգամավորի աշխատավարձի մեկ դրույքաչափով են եղել, այսինքն՝ դեկտեմբերի աշխատավարձ գումարած 1.2 միլիոն դրամ, ընդհանուր՝ 1.8 միլիոն, գումարած 250-հազարական դրամ ամենամսյա գումարը, որը պատգամավորական ծախսերի համար է հատկացվում, մեկ է՝ դրանց հանրագումարը մոտ 3 միլիոն չի կազմում: Ուստի երկու տարբերակ կա՝ կա՛մ պարգևավճարերն են գերազանցել աշխատավարձի չափը, կա՛մ հունվարի աշխատավարձը և պատգամավորական ծախսերի գումարը ևս պատգամավորներին տրվել է տարեվերջին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատգամավորները ստանալու են 3 միլիոն դրամ՝ աշխատավարձ և պարգևավճար, իսկ թոշակները բարձրացնելու համար «գումար չկա»

Հաջորդ գրառումը

Հոսանք չի լինելու Երևանի 8 վարչական շրջաններում և 8 մարզերում

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հնգօրյա սուգ. Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրի հրդեհի հետևանքով 40 մարդ է զոհվել

01/01/2026
Նորություններ

Մեղրիի մաքսակետի պետը կալանավորվել է

01/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Իրանում ցույցեր են. բողոքում են գնաճի դեմ, կան զոհեր և ձերբակալվածներ

01/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայրենիքից վեր, Հայրենիքից վեհ ոչինչ չկա աշխարհում. Աշոտ Երկաթ

01/01/2026
Հաջորդ գրառումը

Հոսանք չի լինելու Երևանի 8 վարչական շրջաններում և 8 մարզերում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական