Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Պայթյունը լինելու է անխուսափելի. այս տարի այս իշխանությունը դադարելու է գոյություն ունենալ». Դավիթ Ջամալյան

02/01/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը 2021թ. միակ ձեռքբերումն է համարում հասարակության հարաճուն տեմպերով սթափվելը, «նիկոլական թմբիրից» դուրս գալը:

«Առանց հասարակության սթափվելու՝ հնարավոր չէ ազատվել այս չարիքից, և այն, որ հասարակությունը հասկանում է, թե ինչ մեծագույն փորձանք է բերել իր գլխին 2018թ., արդեն իսկ պետք է համարել ձեռքբերում: Թեպետ, 2018թ. պրոցեսներին մասնակցել է հասարակության մի մասը միայն, բայց, ամեն դեպքում, հասարակությունը սթափվում է, հասկանում է ողջ ողբերգությունը, պատճառահետևանքային կապերն այդ ողբերգության: Սա լուրջ լավատեսության հիմք է տալիս»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ինչ վերաբերում է 2021թ. կորուստներին, նա նշեց, որ իբրև ինքնիշխան պետություն՝ Հայաստանն այսօր չկա. «Հայաստանի պետականության հեռանկարը մշուշոտ է, մենք գահավիժում ենք դեպի անդունդ, շատերն ասում են, որ մենք արդեն անունդին ենք հասել, բայց ոչ, մենք դեռևս գահավիժում ենք: Անդունդին կհասնենք այն ժամանակ, երբ Հայաստանում թուրքական ներկայությունը լինի այնքան հաստատուն, որ հայը Հայաստանում այլևս որոշիչ ձայն չունենա: Այդ հեռանկարը միանգամայն իրատեսական կլինի 10-15 տարի հետո, եթե առաջիկա մեկ-երկու-երեք ամիսներին փոփոխություն չլինի՝ կապիտուլյանտական թրքացածների ռեժիմը չփոխվի և պետականակենտրոն ուժերը պետության ղեկը չվերցնեն իրենց ձեռքը: Մենք կորցրել ենք Իրանի հետ մեր ռազմավարական նշանակություն ունեցող կոմունիկացիան: Վստահ եմ, որ այստեղ կա միտում, որովհետև հակառակ պարագայում գոնե շրջանցող ճանապարհը կկառուցեին այնպես, որ փոխադրումների անխափանությունն ու ծավալը պահպանվեր, մինչդեռ բոլորի համար հստակ է, որ այն ճանապարհը, որ փոխարինելու է իբրև թե Գորիս-Կապանի հանձնված հատվածին, նախ՝ չի ապահովելու իրանական կողմից բեռների նույն ծավալը, ինչ ունեինք մինչ այդ: Սա արվելու է նաև այն բանի համար, որ մի որոշ ժամանակ անց ասվի, որ այդ բացը պետք է լրացնել թուրքական ուղղությունից: Սա թուրքական աշխարհին ինտեգրվելու, այլ կերպ ասած՝ թրքացվելու համատեքստում պետք է դիտարկել»:

Դավիթ Ջամալյանը նկատեց՝ 2021թ. մենք կորցրել ենք տարածքներ, Արցախի հետ Հայաստանի Հանրապետության օրգանական կապը.

«Այսօր Գորիսին հարող բլուրներից մեկից ադրբեջանական կողմը դիտարկում է Գորիսը: Այսօր Իշխանասարի մատույցներում՝ Երևան-Գորիս ռազմավարական ճանապարհին հարող հատվածում, արդեն ադրբեջանցիներն են, էլ չասած, որ մոտ 100 հազար մարդ լքել է երկիրը: Ընդ որում, ամբողջ ողբերգությունը դրանով չի սահմանափակվում, մենք շարունակում ենք գնալ դեպի կապիտուլյացիա: Արագացված տեմպերով հիմա Թուրքիայի հետ քիրվայության սխեման է կյանքի կոչվում, բոլորս հասկանում ենք, որ առանց թուրքական նախապայմանների բավարարման՝ այդ պրոցեսը, ընդ որում, նման կայծակնային արագությամբ հնարավոր չէ հանգեցնել ինչ-որ տրամաբանական ավարտի, ուրեմն՝ այդ պայմանները բավարարված են: Ճիշտ նշեց նախագահ Քոչարյանը, որ փաստացիորեն այդ նախապայմանների մի զգալի մասն արդեն իսկ բավարարված է»:

Դավիթ Ջամալյանը ստեղծված իրավիճակը աղետ է բնորոշում. «Ունենք աղետ: Հայաստանի պետականության կորուստ: Պետականության զուտ ձևական պահպանում, արտաքուստ կլինեն պետական ինստիտուտներ, Հայաստանը կունենա խորհրդանիշներ, ատրիբուտներ, փաստացիորեն մենք գնում ենք թուրքական աշխարհից կախվածության մեջ գտնվելու ճանապարհով, մենք դառնում ենք Մեծ թուրանը սպասարկող փոքրիկ խաչմերուկ, ոչ ավելին: Այնպես որ, թրքացման պրոցեսը հարաճուն տեմպերով առաջ է մղվում: Սա լկտիաբար Հայաստանի բնակչությանը մատուցվում է իբրև զարգացման միակ հեռանկար՝ այն դեպքում, երբ մենք տնտեսական զարգացման ահռելի ներուժ ունենք Ռուսաստան, Իրան, Չինաստան բևեռի հետ ինտեգրացիայի գնալու պարագայում, բայց ոչ, մեզ փորձում են այնքան հիմարացնել, որ մենք չնկատենք ռուսական ահռելի շուկան, իրանական ահռելի շուկան: Մենք ունենք այլընտրանք, որի պարագայում կարող ենք պահպանել մեր հայրենիքը, բայց ոչ, թրքացածները մեզ փորձում են հիմարացնել, այն գաղափարը ներարկել, թե մենք այլընտրանք չունենք, պետք է ամեն ինչ տանք, որի դիմաց կուշտ փորով հաց ուտելու հեռանկար ունենանք՝ թուրքական աշխարհին ինտեգրվելով»:

Նրա գնահատմամբ՝ հայ ժողովուրդը վերոնշյալ դժգույն և դժբախտ հեռանկարը կարծես թե հասկանում է. «Մարդիկ հասկանում են, որ աղետ է: 2022թ. հետ կապված ինձ կարող եմ թույլ տալ կանխատեսել, որ դեռ մի որոշ ժամանակ այս պրոցեսները կշարունակվեն, բայց պայթյունը լինելու է անխուսափելի: Վստահ եմ, որ այս տարի այս իշխանությունը դադարելու է գոյություն ունենալ, և մենք ինտեգրվելով ստրատեգիական դաշնակցի հետ ավելի սերտորեն, օգտագործելով առկա ինտեգրացիոն հնարավորությունները, նորերը ստեղծելով, բարեկամ Իրանի հետ հարաբերությունները պատշաճ մակարդակի բերելով, թիկունք ապահովելով՝ մեր մեջքը շտկելու ենք, տեր ենք կանգնելու Արցախին: Այս թրքացածների իշխանությունը Արցախը լքել է, մենք պետք է տեր կանգնենք Արցախին, Սյունիքին: Քայլ առ քայլ ունենալու ենք կայուն, զարգացող, անվտանգ, իր սեփական ռեսուրսով սեփական անվտանգությունն ապահովելու ունակ երկիր»:

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանի ամանորյա պարը (տեսանյութ)

Հաջորդ գրառումը

Խաղաղությունը երկնքից մանանայի նման չի իջնելու, այն պետք է ապահովել, ոչ թե՝ ճամարտակել խաղաղության դարաշրջան բացելու մասին. Ոսկան Սարգսյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության․ Հայկ Դեմոյան

18/10/2025
Նորություններ

Բավական էր մի խելագարի հայտնվելը, շրջապատված պատեհապաշտներով, որ հին արատը վերածնվի. Ստեփան Դանիելյան

18/10/2025
Նորություններ

Իշխանության ցանկացած թև՝ պաշտոնի բերումով, ազգային և քաղաքական իմաստով, կրում են Փաշինյանի արածի ու չարածի պատասխանատվությունը. Տիգրան Աբրահամյան

18/10/2025
Նորություններ

Իշխանության հաջորդ թիրախը՝ Կաթողիկոսը. Սուրեն Սուրենյանց

18/10/2025
Հաջորդ գրառումը

Խաղաղությունը երկնքից մանանայի նման չի իջնելու, այն պետք է ապահովել, ոչ թե՝ ճամարտակել խաղաղության դարաշրջան բացելու մասին. Ոսկան Սարգսյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության․ Հայկ Դեմոյան

18/10/2025

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության: Դրանք են՝ 1. Առանց հաստատված նախագծի...

ԿարդալDetails

Բավական էր մի խելագարի հայտնվելը, շրջապատված պատեհապաշտներով, որ հին արատը վերածնվի. Ստեփան Դանիելյան

18/10/2025

Իշխանության ցանկացած թև՝ պաշտոնի բերումով, ազգային և քաղաքական իմաստով, կրում են Փաշինյանի արածի ու չարածի պատասխանատվությունը. Տիգրան Աբրահամյան

18/10/2025

Իշխանության հաջորդ թիրախը՝ Կաթողիկոսը. Սուրեն Սուրենյանց

18/10/2025

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական