Փետրվարի 4-ից ապրիլի 18-ը ՀՀ-ում կանցկացվեն վարժական հավաքներ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Որոշման նախագծում նշվում է, որ վարժական հավաքները կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների շրջանում։
Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրով։
Նշենք, որ Հայաստանում վերջին անգամ պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացվել են 2024 թ. սեպտեմբերի 15–ից դեկտեմբերի 15–ը։