Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պահանջում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ենթարկել պատասխանատվության. հայտարարություն

08/11/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շուրջ 3 տասնյակ քաղաքական ու հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ դիմելով ՀՀ դատախազությանն ու կառավարությանը, հայտարարել են, որ մերժում են 2020 թ․ նոյեմբերի 9-ի ապօրինածին եռակողմ հայտարարությունը:Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«ՀՀ Գլխավոր Դատախազություն,

ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ՝ ՀՀ Կառավարությանը,

Հայաստանի Հանրապետության ներքոստորագրած քաղաքական կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները մերժում են 2020 թվականի Նոյեմբերի 9-ի ապօրինածին եռակողմ հայտարարությունը, որը ստորագրված է Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի կողմից։

Տեղեկացնում ենք, որ սույն ապօրինի եռակողմ հայտարարության նախագիծը նախօրոք չի քննվել ՀՀ Անվտանգության Խորհրդում, չի վավերացվել ՀՀ Ազգային Ժողովի կողմից, և ըստ ՀՀ Սահմանադրության՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավական լիազորություններ չուներ Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի խնդրի և տարածքների վերաբերյալ ստորագրել միջպետական որևէ փաստաթուղթ։ Սույն ապօրինի հայտարարությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին։

Մենք՝ ներքոստորագած կազմակերպություններս, մերժում ենք Նիկոլ Փաշինյանի կողմից Նոյեմբերի 10-ին ստորագրված ապօրինի հայտարարությունը՝ այն համարելով Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիք։Իր լիազորությունները վերազանցելու և ՀՀ Սահմանադրական կարգը խախտելու համար պահանջում ենք ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ենթարկել պատասխանատվության ՀՀ քրեական Օրենսգրքի համապատասխան հոդվածներով։

Ընդունեք այս դիմումը որպես ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ։

Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԻՆ՝

Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԻՆ՝ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան`Ն.Գ. տիկին Լին Թրեյսիին,Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Անն Լույոին,Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան` Ն.Գ. Ս․ ԿոպրիկինինՀայաստանի Հանրապետության ներքոստորագրած քաղաքական կուսակցու¬թյուն¬ներն ու հասարա¬կական կազմակերպությունները մերժում են 2020 թվականի Նոյեմբերի 9-ի ապօրինածին եռակողմ հայտարարությունը, որը ստորագրված է 2020 թվականի Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի կողմից։

Տեղեկացնում ենք, որ սույն ապօրինի եռակողմ հայտարարության նախագիծը նախօրոք չի քննվել ՀՀ Անվտանգության Խորհրդում, չի վավերացվել ՀՀ Ազգային Ժողովի կողմից, և ըստ ՀՀ Սահմանադրության՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավական լիազորու-թյուններ չուներ Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի խնդրի և տարածքների վերաբերյալ ստորագրել միջպետական որևէ փաստաթուղթ։ Սույն ապօ-րինի հայտարարությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին։

Մենք՝ ներքոստորագած կազմակերպություններս, հայտարարում ենք, որ ՀՀ Սահմանադրական կարգը խախտելու համար ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է կանգնի դատարանի առաջ և մերժում ենք Նիկոլ Փաշինյա¬նի կողմից ստորագրված Նոյեմբերի 10-ի ապօրինի հայտարարությունը՝ այն համարելով Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիք։

ՀԻՇԵՑՄԱՆ ԿԱՐԳՈՎ ցանկանում ենք ընդգծել․

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի (OSCE Minsk Group) կողմից սահմանված Արցախյան հակամարտության խնդրի խաղաղ լուծման և հրադադարի պայմանավորվածությունները, սանձազերծել է ռազմական ագրեսիա՝ նպատակ ունենալով ցեղասպանել ու էթնիկական զտումներով վերացնել Արցախի հայ բնակչությունն իր բնօրրանից։ Ադրբեջանի կողմից 44-օրյա ռազմական արգերսիայի ընթացքում Ադրբեջանը և Թուրքիան Միջին Արևելքից տեղափոխելով և օգտագործելով տեռորիստական խմբավորումներին, ռմբակոծել են քաղաքացիական բնակավայրերը, օգտագործել են ծանր հրազեն, ֆորսֆորային և կասետային ռումբեր, ծայրահեղ վանդալիզմով ոչնչացրել են հայկական պատմամշակութային ար¬ժեքները և հայ գերիների նկատմամբ կատարել են անմարդկային խոշտանգումներ։Գտնում ենք, որ Արցախի Հանրապետության կարգավիճակի խնդիրը պետք է լուծվի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Արցախի ազգաբնակչության ազատ կամքի արտահայտմամբ։

«Քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպություն, Նախագահ՝ Թաթուլ Մանասերյան

«Համահայկական Ազգային Համաձայնություն» շարժում, Համակարգող՝ Արթուր Բաբայան (Արթուր Արմին)

Նժդեհյան ցեղակրոն կուսակցություն, Նախագահ՝ Գևորգ Հովսեփյան

Հայք-հայկազունիներ կուսակցություն, Նախագահ՝ Արտյոմ Խաչիկյան

Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ կուսակցություն, Նախագահ՝ Սոս Գիմիշյան

ՎԱՀԱԳՆ Ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպություն (ՀԿ), Նախագահ՝ Կարո Կարապետյան

Քաղաքացիական միավորում ՀԿ, Նախագահ՝ Աղասի Մանուկյան

«Ժողովրդի ձայն» – նախաձեռնություն, Նախագահ՝ Աշոտ Կոշկակարյան

Թերապևտների երիտասարդական գիտական միություն ՀԿ, Նախագահ՝ Շմավոն Վեզիրյան

Մաշտոց միավորում ՀԿ, Նախագահ՝ Նուրիսա Բեժանյան

Լեռահայաստան կրթական-հայրենասիրական ՀԿ, Նախագահ՝ Սարգիս Մելիք-Շահնազարով

Մոլորակ ՀԿ, Նախագահ՝ Ալիկ Սուքիասյան

Հասարակական պաշտպանների միություն ՀԿ, Նախագահ՝ Արամ Գրիգորյան

ՀԱՅՔ ազգային-հայրենատիրական համագործակցություն, Համակարգող՝ Էդգար Մակարյան

Հայաստանի ժողովրդական շարժում հայրենասիրական ՀԿ, Նախագահ՝ Վազգեն Պետրոսյան

Հայաստանի կանաչների միություն ՀԿ, Նախագահ՝ Հակոբ Սանասարյան

«Հայաստանի Հանրապետության հույների ՊԱՏՐԻԴԱ համայնք» ՀԿ, Նախագահ՝ Էդուարդ Փոլատով

«Ազգային արժեք ակումբ» – շարժում, Համակարգող՝ Վարդան Ստրաշյան

«Թալիշ» հայրենասիրական սահմանամերձ բնակավայրերի կազմակերպություն ՀԿ, Նախագահ՝ Էդուարդ Փոլատով

Զարթոնք ՀԿ, Նախագահ՝ Լևոն Թումանյան

«Առաջադեմ կանանց միություն» ՀԿ, Վարդուհի Գևորգյան

Հայրենատէր կուսակցություն, Նախագահ՝ Սամվել Շահինյան

Քաղաքացիական հասարակության ցանց ՀԿ, Նախագահ՝ Սարգիս Սեդրակյան

«Գվարդիական Աստղ» ռազմահայրենասիրական միջազգային ՀԿ, Նախագահ՝ Տիգրան Գրիգորյան

Սպառողների ասոցիացիա ՀԿ, Արմեն Պողոսյան

«Իրավագիտակից հայորդի» ՀԿ, Նախագահ՝ Վլադիկ Գալստյան

Հաշմանդամների միջազգային միավորում ՀԿ, Նախագահ՝ Արտաշես Ալումյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հնդկաստանի հարավում հորդառատ անձրևներից ու ջրհեղեղներից տուժել է մոտ 50 հազար մարդ

Հաջորդ գրառումը

Իրաքի վարչապետի խոսքով՝ իրեն հայտնի են մահափորձի հեղինակները

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025
Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025
Նորություններ

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025
Նորություններ

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025
Հաջորդ գրառումը

Իրաքի վարչապետի խոսքով՝ իրեն հայտնի են մահափորձի հեղինակները

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծարագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որն ընկալվում է  որպես իշխանական իրավապաշտպան, համոզմունք է հայտնել, որ գործարար, բարերար...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական