Թուրք պատմական գիտությունների դոկտոր, հայտնի քաղաքագետ Օմեր Թուրանը Twitter-ի իր միկրոբլոգում սկանդալային գրառում է կատարել: Մասնավորապես, Օմար Թուրանը պնդում է, որ Չինաստանում, Իրանում և Ռուսաստանում թուրքերին սպանում են միայն նրա համար, որ նրանք թուրք են։
«Չինաստանում, Իրանում և Ռուսաստանում թուրքերին սպանում են միայն իրենց թուրք լինելու պատճառով և հազարավորները ճնշման են ենթարկվումն: Իսլամական աշխարհը և հետևորդներ գլուխներն ավազի մեջ են մտցնում, երբ տեսնում են թուրքերի կոտորածներն ու ճնշումները: Թուրքերը Ալլահից բացի ոչ ոք չունեն», – գրել է Թուրանը:
Yerkir.am