ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով, որ երթը նկարահանում են, որ հետո զորակոչի ցանուցագիր ուղարկեն։
«Սահմանադրության օրվա առիթով «Դիմադրության» շարժման երթն այսպես ուշադիր նկարահանում են, որ հետո զորակոչի ծանուցագիր ուղարկեն…», – գրել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլը գրել էր, որ «Դիմադրություն» շարժման մոտ 4 տասնյակ մասնակիցներ վերջին օրերին ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագրեր են ստացել։ Նրանց թվում է նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, որը այս պահին անազատության մեջ է: