Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 27-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 40 հարց, որից չի զեկուցվում 37-ը: Եվս 2 հարց գաղտնի է:
Նիստը վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Փաշինյանը, ըստ իր հայտարարության, քովիդով հիվանդ է։
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
– «Արհեստական բանականության, մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին» Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
– «Բարձրագույն կրթության կրթական ծրագրերով և լրացուցիչ մասնագիտական ծրագրերով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների համար կադրեր պատրաստելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
– 2025 թվականի ընթացքում Սերբիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման լիցենզիայի ընթացակարգը սահմանելու, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին,
– Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը, ինչպես նաև օբյեկտները կարևորագույն նշանակության օբյեկտների շարքին դասելու չափորոշիչները սահմանելու մասին,
– Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին և այլ հարցեր: