Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է.«Սամվել ու Կարեն Կարապետյանների նման դրական հանրային կերպար-ընտանիք, ժողովրդական հարգանքի արժանի հայորդիներ, ընտանիք, որ տասնյակ հազարավոր մարդկանց տասնամյակներ շարունակ աշխատանքով է ապահովել, որ երբեք պոպուլիստ չեն եղել, միշտ պահպանողական ու զուսպ կենցաղվարումով են աչքի ընկել, երկրի ու եկեղեցու, անօթևան, մանկատան երեխեքի համար ինչ էլ արել են, առանց ավելորդ աղմուկ են արել, և դու գնում ես, իրենց դեմ ես դուրս գալիս, ու էս կերպ, լու՞րջ …
Որ տգետ ես՝ փաստ է, բայց որ հիմար չես՝ դա հաստատ …»։
Ձերբակալվել է Սամվել Կարապետյանը, իսկ տանը խուզարկություն է:
«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»,– ասել է «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը։