Երեքշաբթի, Հունիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ոտքը կորցրած լեյտենանտի հաշմանդամության կարգը փոխել են ու զրկել հատուցումից

12/07/2022
- Տեղական

Արցախյան վերջին պատերազմում ոտքը կորցրած Արամ Քալանթարյանը ֆեյսբուքյան գրառմամբ ահազանգել է՝ զրկվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից տրամադրվող հատուցումից։

Նա բաց նամակ է հասցեագրել  Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոնին,  ՀՀ պաշտպանության նախարարությանը, Զինծառայողների Իրավունքների Պաշտպանության Ասոցիացիային, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը,  Միասնական սոցիալական ծառայությանը, ՀՀ կառավարության ու մի քանի ԶԼՄ-ների.

«Ես, Արամ Քալանթարյանս, ծնված 1975 թվականին, հանդիսանալով գործող  պահեստազորի սպա, լեյտենանտ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին զորակոչվել եմ պաշտպանելու հայրենիքս։ Պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորվել եմ, զրկվել մեկ ոտքից, սկզբում ստացել եմ 2-րդ կարգի ընդհանուր հիվանդության, ապա` զինհաշմանդամի կարգավիճակ, որի համար Զինծառայողների Ապահովագրության Հիմնադրամից նշանակվել է հատուցում։

Նշեմ, որ և’ Հիմնադրամից, և’ ՊՆ Սոցապ բաժնից ստացել եմ հավաստիացում, որ նշված ամենամսյա հատուցումները վճարվելու են 20 տարվա ընթացքում, անընդմեջ։

Այժմ, մեկ տարի անց, հաշմանդամության վերափորձաքննության ժամանակ հաշմանդամության 2րդ կարգը փոխարինվել է 3րդ կարգով, որի հետևանքով դադարեցվել է նաև Հիմնադրամի հատուցումները։ Վերափորձաքննության ժամանակ ինձ ներկայացվել է ինչ-որ ցուցակ, ենթադրաբար Սոցապ Նախարարության կողմից տրամադրված, որի մեջ նշված էր, որ մեկ ոտքի բացակայության դեպքում 2-րդի փոխարեն 3-րդ կարգ է սահմանվում` եթե այլ, ուղեկցող հիվանդություններ չկան։

1. Փորձաքննիչ բժիշկներն այդպես էլ հոդաբաշխ կերպով չկարողացան բացատրել, թե ինչպես է մի վերջույթ կորցրած անձնավորության կարգավիճակը հավասարեցվում խրոնիկական ճնշում ունեցող անձի կարգավիճակին

2. Հնչեց արտահայտություն, որ «դե վերքը լավացել է, դուք միանգամայն աշխատունակ եք», կարծես խոսքը սովորական վերքի մասին էր, և ոչ թե բացակայող վերջույթի, որը վերականգնման ենթակա չէ և ցմահ սահմանափակում է հանդիսանում

3. Հաշմանդամության կարգը որոշելիս բացարձակապես հաշվի չի առնվում այն փաստը, որ հաշմանդամությունը ձեռք է բերվել մարտի դաշտում և արտադրական կամ կենցաղային տրավմա չէ։ Բոլոր նմանատիպ վիրավորում ունեցող անձիք նաև կրել են կոնտուզիա և ունեն հետ-տրավմատիկ ստրես, որոնք երկարաժամկետ, անդառնալի հետևանքներ են թողնում, օրինակ`անքնության և նյարդային խնդիրներ

4. Հաշվի չի առնվում նաև այն, որ չնայած շարժունակություն ապահովող պրոթեզի առկայությանը (որն, ի դեպ, տրամադրվել է Ethernal Nation հիմնադրամի, և ոչ թե ՀՀ միջոցներով), վերջույթից զրկված անձիք զգալի սահմանափակումներ ունեն ինչպես կենցաղում, այնպես էլ հասարակական վայրերում, ինչպես նաև այն փաստը, որ պրոթեզները նախատեսված չեն մշտական կրման համար և օրվա մի մասի ընթացքում տեղաշարժման այլ միջոցներ ենք կիրառվում (սայլակներ, հենակներ, և այլն)

Սրանք մի քանիսն են միայն այն անարդարության ցանկից, որին հենց հիմա բախվում են վերջին պատերազմի մասնակից զինհաշմանդամները։

Կոչ եմ անում։

Սոցապ և ՊՆ Նախարարություններին` շտապ և արտահերթ կարգով վերանայել զինհաշմանդամներին տրամադրվող հաշմանդամության կարգի չափորոշիչները, վերանայել մինչև այժմ փոփոխված հաշմանդամության կարգ ունեցող անձանց կարգավիճակը, վերականգնել Հիմնադրամի հատուցումները։

Բժիշկ փորձագետներին` արտահայտել իրենց կարծիքն այս աղաղակող անարդարություն դեմ, հասկանալով հանդերձ, որ միգուցե ձեր մեջ աշխատանքից զրկվելու վախեր ունեք։ Մի սահմանափակվեք միայն «մենք ամենայն հարգանք ունենք կռված տղաների նկատմամբ» արտահայտությամբ։

Զինծառայողների Ապահովագրության Հիմնադրամին` տեր կանգնել իրենց հիմնական առաքելությանը` ֆինանսապես կանգնել հայրենիքի պաշտպանության ժամանակ առողջական խնդիրներ ձեռք բերած զինծառայողների կողքին, հասկանալով հանդերձ, որ հատկապես վերջին պատերազմից հետո հիմնադրամի միջոցների անբավարարության խնդիր կա։ Մեկ տարի առաջ դուք ինքներդ էիք հերթական շահառուների ցուցակ հրապարակելիս շեշտում, որ հատուցումները տրամադրվելու են 20 տարի անընդմեջ։

Լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին` լայնորեն լուսաբանել խնդիրը և հետևողական լինել դրա լուծմանը։

Այս անարդարության զոհ դարձած բոլոր զինհաշմանդամներին` լռելու ու համակերպվելու փոխարեն, բարձրաձայնել անարդարության մասին բոլոր հնարավոր միջոցներով։

Մնացած ազգաբնակչությանը` տարածել այս կոչը հնարավոր բոլոր միջոցներով։

Ի վերջո, պետությունը պետք է սովորի տեր կանգնել հայրենիքի համար մահվան աչքերին նայած և առողջությունից զրկված իր քաղաքացիներին։ Մենք այնքան էլ շատ չենք, և ցանկության դեպքում անհրաժեշտ միջոցներ կգտնվեն, չնայած կոչն ավելի շատ արդարության վերականգնման մասին է։

Հարգանքով,

Արամ Քալանթարյան` 2020 թվականի պատերազմի զինհաշմանդամների անունից»։

Նախորդ գրառումը

Պոլսո Հայոց պատրիարքն արձագանքել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին

Հաջորդ գրառումը

«Պետք է ամենայն լրջությամբ պատրաստվել չնախատեսված իրադարձությունների»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը

29/06/2026
Նորություններ

Ինչո՞ւ ոչ մի իշխող կուսակցության ներկայացուցիչ չկա, որն անցնում է, օրինակ՝ ընտրակաշառքի գործով, գուցե չկա ընտրակաշառք բաժանող. Գալյան

27/06/2026
Նորություններ

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին. ՀՀ ՆԳՆ

25/06/2026
Նորություններ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

24/06/2026
Հաջորդ գրառումը

«Պետք է ամենայն լրջությամբ պատրաստվել չնախատեսված իրադարձությունների»

Լրահոս

Հայ դիվանագիտության խնդիրն է Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտումը վարպետորեն կապել Ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորման հետ. Արմեն Այվազյան

30/06/2026

Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ն. Փաշինյանը լրագրողներին ասել է. «Մենք որևէ արձագանքի կարիք չենք...

2026 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 17-ը Հայաստան է այցելել Ադրբեջանի 44 և Թուրքիայի 8179 քաղաքացի

30/06/2026

Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 քաղաքացի. հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից՝ ի պատասխան NEWS.am-ի հարցման։ «2026 թվականի...

Քպ-ն ԱԺ փոխնախագահներ է ընտրել Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին

29/06/2026

Փաշինյանը լրագրողներին հայտնել է, թե ովքեր են լինելու ԱԺ երկու փոխնախագահները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության այսօրվա նիստում փակ-գաղտնի քվեարկությամբ Ազգային...

Հայոց ցեղասպանության հարցը քաղաքականացնելուց զերծ մնալը ծառայում է Հայաստանի Հանրապետության շահերին. Փաշինյան

29/06/2026

«Մենք որևէ արձագանքի կարիք չենք տեսնում, քանի որ կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության հարցը քաղաքականացնելուց զերծ մնալը ծառայում է Հայաստանի...

Կանգնած ենք  այն աշխատակիցների կողքին, ովքեր հրաժարվել են սուտ խոսել և մարդու նկատմամբ «գործ սարքելու» գործիք դառնալ. «Միասնության թևեր»

29/06/2026

Սա քաղաքական հետապնդման և պետական համակարգի վտանգավոր ապականման մասին ահազանգ է. «Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել. Գորիսի ավագանու անդամ,...

Փոխարտգործնախարարը Դուբրովնիկի ֆորումում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

29/06/2026

Հունիսի 27-ին Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է «Ուժային կենտրոնների միջև․ բազմավեկտոր դիվանագիտության դասերը»...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական