Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞վ կմտածեր, որ հոգով ստրուկ, հիշողություն չունեցող մանկուրտները կկառավարեն Հայաստանը․ Ավետիք Իշխանյան․ «168 ժամ»

06/02/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը «168 ժամ»-ը գրել է․

«Չդիմացա և ես էլ որոշեցի արձագանքել ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանի «խաղաղասիրական» դարակազմիկ մտքերին․ «Կարևոր չէ՝ ով է սկսել պատերազմը, ում պատմական հողն է Արցախը, պետք է առաջ նայել»։ Կարելի է ենթադրել, որ տիկինը, ելնելով պատգամավորական  բարեկեցությունից, ընդամենն  իր հնազանդությունն  է հայտնում՝ արձագանքելով նույն այդ բարեկեցությունն իրեն պարգևած կուռք-վարչապետին․ «Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք էր», «Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է՝ իր այդ կարգավիճակով»։

Չէր կարելի ետ մնալ և հանկարծ հայտնվել կուռքի կողմից անբարյացակամության տիրույթում, չէ՞ որ արդեն վարչապետին և ադրբեջանցիներին  իրենց հավատարմությունն էին հայտնել այլ նվիրյալներ, օրինակ, Լենա Նազարյանը․․. «Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար։ Ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել, պետք է փորձենք երկարատև խաղաղություն ունենալ մեր բոլոր հարևանների հետ. տարածաշրջանը վերջապես պետք է մարդկային դեմք ունենա»։ Էլ չասենք դեպի Հայաստան սպասվող թուրքաադրբեջանական տնտեսական էքսպանսիայով ոգևորվող իմքայլականների մասին։ Ապշել կարելի է, մի՞թե այս մարդիկ չեն տեսնում, որ թշնամին ոչ միայն չի բավարարվում ձեռք բերվածով, այլև շարունակում է իր նվաճողական քաղաքականությունը, ծաղրում, նվաստացնում մեզ բոլորիս, գերեվարում և սպառնում Սյունիքի բնակիչներին։

Սակայն, կարծում եմ, խնդիրը շատ ավելի խորն է, քան  միայն անձնական բարեկեցության հարցը։

Համոզված եմ, որ վարչապետը 2018թ. «ընտրելով և հաստատելով» իր անձնական օգտագործման պատգամավորության թեկնածուներին, առաջնորդվել է ոչ միայն՝ իրեն հավատարմության,  այլև՝  այդ, պայմանականորեն ասած․ «խաղաղասիրական» գաղափարախոսությամբ, իսկ իրականում՝ Արցախը հանձնելու և տրվելու ադրբեջանաթուրքական հպատակությանը։ Այդ դեպքում, հարց է առաջանում, որտեղի՞ց գտնվեցին այդքան «խաղաղասերներ», չէ՞ որ նրանք բոլորը կարծես կրթված անձինք են, ծանոթ  հայոց պատմությանը։ Այո, կրթված են, բայց նայած՝ ինչ կրթություն են ստացել և ինչպիսի քարոզչության «սրի տակով անցել»։ Քարոզչություն, որի նպատակն է եղել մոռանալ և մերժել պատմական հիշողությունը,  անցյալը,  ազգային պատկանելությունը, արժանապատվությունը՝ լինել «առաջադեմ», կոսմոպոլիտ։

Մարդու այս տեսակը փայլուն ներկայացված է ազգությամբ ղրղըզ, խորհրդային տաղանդավոր գրող Չինգիզ Այթմատովի  1980 թ. հրատարակված «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպում։ Այստեղ, ինչպես հեղինակի հաջորդ, նույնպես նշանավոր՝ «Կառափնարան» վեպում, սյուժեն զարգանում է պատմականորեն երկու զուգահեռ ժամանակաշրջաններում, որոնք հետագայում տրամաբանորեն միավորվում են։ «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպը նկարագրում է խորհրդային շրջանի ղազախական կենսակերպը՝ զուգահեռներ անցկացնելով միջնադարյան, նույն ղրղըզների  հանդեպ՝ Չինաստանի հյուսիսի քոչվոր ժուանժուան ցեղերի դաժանության հետ։ Այդ, նույնպես թյուրքական ցեղերը գերեվարված ղրղըզ զինվորների գլխին էին քաշում մորթված ուղտի պարանոցի կաշին և գերուն թողնում անապատի արևի տակ։ Գերիներից շատերը մահանում էին, իսկ ողջ մնացածները կորցնում էին բանականությունն ու հիշողությունը՝ դառնալով քոչվորների  լավագույն ստրուկներ՝ պատրաստ սպանելու սեփական մորը։ Եվ այդ ազգային, ընտանեկան հիշողությունը կորցրած ստրուկներն անվանվում էին մանկուրտներ։

«Կարելի է գրավել երկիրը, կարելի է հափշտակել հարստությունը, կարելի է խլել կյանքը, բայց ո՞վ է մտածել և ո՞վ է համարձակվում ոտնձգություն անել մարդու հիշողության վրա։ Օ՛, Տեր Աստված․ եթե գոյություն ունես, ինչպե՞ս ես այն ներշնչել նման մարդկանց։ Մի՞թե առանց այդ էլ բավարար չէր չարությունը երկրի վրա»։

Ահա և մեր  մանկուրտ-«խաղաղասերները», ովքեր առանց խորանալու, սերտելով, անգիր անելով, իրենց կարծիքով՝ գերժամանակակից, իրականում՝ գլխներին քաշելով արդի, քողարկված «ուղտի պարանոցի կաշի»՝  կեղծ «խաղաղասիրական» գաղափարախոսությունը, կորցնելով պատմական հիշողությունը, այսօր իրենց կուռք-ստրկատիրոջ  առաջնորդությամբ և հրահանգով՝ սպանում են իրենց հարազատ մորը՝ հայրենիքը։ Ո՞վ կմտածեր, որ հոգով ստրուկ, հիշողություն չունեցող մանկուրտները կկառավարեն Հայաստանը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչու՞ դեռ չեն հայտարարել միջազգային հետախուզում ռազմական հանցագործությունները կատարած ադրբեջանցի գեներալների և քաղաքական գործիչների նկատմամբ

Հաջորդ գրառումը

Հադրութում ադրբեջանցիներն անխնա քանդում, այրում են տներ, զանգվածային թալան է․ Արցախում լուրեր են շրջանառվում, որ շուտով այն հանձնվելու է ռուսների վերահսկողությանը․ «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Հադրութում ադրբեջանցիներն անխնա քանդում, այրում են տներ, զանգվածային թալան է․ Արցախում լուրեր են շրջանառվում, որ շուտով այն հանձնվելու է ռուսների վերահսկողությանը․ «Հրապարակ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական