Ո՞վ էր պատվիրել Վազգեն Սարգսյանի սպանությունը, ի՞նչ կապ կա Նիկոլ Փաշինյանի եւ Նաիրի Հունանյանի միջեւ, ինչո՞ւ տեղի ունեցավ մարտի 1-ի սպանդը, ի՞նչ էր շահելու գլխավոր շահառուն եւ ով էր այդ գլխավոր շահառուն, ի՞նչ է սպասվում եւ ի՞նչ է պետք է անել: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման խորհրդի անդամ Անդրանիկ Թեւանյանը:
«Քաղաքականության մեջ անբարոյականությունը սկսվեց այն ժամանակ, երբ հայտարարվեց, որ Ղարաբաղը բեռ է, որ միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի միջոցով է հնարավոր զարգացնել Հայաստանը. «Դրա պատասխանը չտվրեց, դա ծնեց հոկտեմբերի 27, 1995-1996 թբվականի կեղծիքներ: 1998-ին ազատվեցինք դրանից, բայց 2018-ին դա վերադարձավ, իսկ 2020-ին հանձնեց Արցախի պետականությունը»,-ասաց Թեւանյանը»,-նշեց Թևանյանը:
Թևանյանը համոզված է, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետեւում կանգնած է Թուրքիան: Թուրքերի նպատակը Հայաստանում քաղաքական խժդժություններ ստեղծելն էր:
«Ուշադրություն, հոկտեմբերի 27-ից հետո ովքեր էին ուզում վերցնել իշխանությունը, նրանք հիմա էլ պետական շենքերում են: Անդրանիկ Քոչարյան, Վաղարշակ Հարությունյան, Գագիկ Ջհանգիրյան եւ «Հայկական ժամանակ» թերթոնի խմբագիր Նիկոլ:
Թուրքերին չհաջողվեց հետ բերել իր կորցրածը, մեր պետականությունը կանգուն մնաց: Բայց թուրքերը շարունակեցին թուրքական 5-րդ շարասյանը իրենց աջակցությունը: Ես պնդում եմ, որ 2008-ի մարտի 1-ի հետեւում գլխավոր շահառուն Թուրքիան էր, իսկ Նիկոլ Փաշինյանը նրանց գործիքը»,-հայտարարեց նա: