Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը․
Նրա խոսքով` բավականին աշխատանքներ տարվել է ու տարվում է, որոնք չեն էլ երևում, հաշվի առնելով անվտանգային խնդիրների և դրանց արտաքին, քաղաքական հատվածի նրբությունները։
Նրա խոսքով որոշակի լկտի վարք լինում է ադրբեջանական կողմից այդ թվում ճանապարհներով անցնելիս, բայց նշեմ, որ այս մասով երեկ նախագահն էլ ԱԺ–ում հայտարարեց, որ առաջիկա ամիսներին Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն այլևս չի օգտվելու։
Նա նաև նշել է, որ այս պահին առաջնահերթորեն ռուս խաղաղապահներն են ապահովում անվտանգությունը և խոշոր առումով, մենք տեսել ենք, որ ապահովված է, իհարկե փոքր դեպքեր, միջադեպեր եղել են, որոնց մասով ռուսական կողմից որոշ չափով արձագանքներ եղել են։Մեր զինված ուժերն էլ կանխարգելիչ աշխատանքներ տանում են, որոնց մասին մարդիկ ուղղակի տեղյակ չեն և կանխարգելված դեպքեորի մասին էլ ոչ ոք տեղյակ չի լինում և չեն էլ կարող պատկերացնել, թե ինչ կլիներ եթե այդ դեպքերը չկանխարգելվեին։