Ներկա գտնվեցի Դիվանագետի օրվան նվիրված միջոցառման. ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
«Դիվանագիտական ծառայության առաքելությունը Հայաստանի շահերի և մեր պետության համար արտաքին աշխարհում առավել նպաստավոր դիրքեր, իրադրություն ստեղծելն է, որպեսզի Հայաստանի ասելիքն առավել հասկանալի և ընդունելի լինի արտաքին աշխարհում:
Բայց պիտի ընդգծեմ, որ սա անելու համար շատ կարևոր է մանրամասնորեն ճանաչել այն արտաքին միջավայրը, որում մենք գործում ենք, որովհետև սրանից է կախված մեր ասելիքի բովանդակությունը և հաջողությունը»,-նշել է նա: