Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ
ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

07/04/2021
- Տեղական

Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը պետական տոնակարգում հաստատված է որպես մայրության, գեղեցկության և սիրո տոն։ Այս օրը մեր եկեղեցիներում կատարում ենք օրհնության կարգ մայրության բերկրանքին սպասող կանանց համար, մաղթանքով, որ Աստված շնորհաշատ զավակներ պարգևի և լիառատ պահի սերն ու համերաշխությունը ընտանեկան հարկի ներքո։ Հոգենորոգ տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում բոլորին, ի մասնավորի՝ մայրության բերկրանքին սպասող կանանց։

✅ Այսօր մեր սուրբ եկեղեցիներից Աստվածածնի Ավետման հրեշտակաձայն ավետիսն է հնչում. «Ուրախ եղիր, ով շնորհընկալ, Տերը քեզ հետ է»։ Փրկչի աշխարհ գալու բերկրալի լուրը, որն առաջինը լսեց Սուրբ Տիրամայրը, նորոգել և օրհնությամբ է լցրել նաև մեր ժողովրդի կյանքը։ Դարեր շարունակ այս լուսաբեր ավետիսով ոգեշնչվել և զորացել է քրիստոնյա մեր ժողովուրդը, իսկ մեր մայրերն ու քույրերը, օրինակ ունենալով Սուրբ Կույսին, նվիրագործել են իրենց կյանքը՝ ապրելով հավատքով և առ հայրենին սիրով ու հավատարմությամբ։

✅ Մեր ժողովրդի համար դժվարին այս օրերին Սուրբ Հոգու սփոփանքն ու Բարձրյալի զորակցությունն ենք հայցում ազգիս բոլոր զավակներին, ի մասնավորի արցախյան նոր պատերազմի կորուստների ու արհավիրքների ցավը կրող մայրերին, քույրերին ու դուստրերին։

✅ Աղոթում ենք, որ Տիրամոր բարեխոսությամբ հարուցյալ Փրկիչը խաղաղություն ու բարօրություն պարգևի համայն աշխարհին, մեր երկրին ու հավատավոր ժողովրդին։ Թող Տիրոջ հանապազ պահպանությունն ու շնորհները հովանի լինեն մայրության բերկրանքին սպասող կանանց, որ աստվածպաշտության, հայրենանվիրումի ու ազգանվիրումի ոգով սնեն ու դաստիարակեն իրենց զավակներին, և Աստված բոլոր կանանց, մայրերին ու քույրերին պարգևի երջանկություն, բարօրություն ու ամենայն բարիք, այսօր և միշտ. ամեն։

Նախորդ գրառումը

Փաշինյանը լրտեսության մեղադրանքով գործակալին անվտանգության խորհրդում պաշտոնի է նշանակել․ Arminsider

Հաջորդ գրառումը

«Կարմիր բլուր»-ի հարակից տարածքում ուրարտական շրջանի նոր գտածոներ են հայտնաբերվել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետին

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իմ կենսագրությունը, Ծառուկյան ազգանունը և կառուցելը նույնականացել են. ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել. Գագիկ Ծառուկյան

21/07/2026
Նորություններ

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության․ Պապոյան

21/07/2026
Նորություններ

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու

20/07/2026
Հաջորդ գրառումը

«Կարմիր բլուր»-ի հարակից տարածքում ուրարտական շրջանի նոր գտածոներ են հայտնաբերվել

Լրահոս

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

21/07/2026

Գյումրիի առաջին փոխքաղաքապետ, քաղաքապետի պարտականությունները կատարող և Վարդան Ղուկասյանի փեսա Ավետիս Առաքելյանը Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։...

ԿԸՀ-ն այսօր պատգամավորներին կհանձնի մանդատները

21/07/2026

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր նորընտիր պատգամավորներին կհանձնի մանդատները։ ԿԸՀ այսօր հրավիրած նիստի օրակարգում 2 հարց է՝ Ազգային ժողովի 2026 թվականի...

«Սուրբ Թադեի» վանքում տեղի է ունեցել 72-րդ ամենամյա ուխտագնացությունը և Սուրբ Պատարագի արարողություն

21/07/2026

«Սուրբ Թադեի» վանքում տեղի է ունեցել 72-րդ ամենամյա ուխտագնացությունը և Սուրբ Պատարագի արարողությունը, որին հուլիսի 16-ից 18-ը մասնակցել է ավելի...

Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետին

21/07/2026

Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրել է. «Ջերմորեն շնորհավորում եմ Էնդի Բըրնհեմին` Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ակնկալում եմ...

Իմ կենսագրությունը, Ծառուկյան ազգանունը և կառուցելը նույնականացել են. ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել. Գագիկ Ծառուկյան

21/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել։ «Մարդը, երբ կյանքի ինչ-որ մի պահի ազատ ժամանակ շատ է ունենում,...

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»

21/07/2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը, որը հրաժարվել էր շարունակել աշխատանքը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական