Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլ Փաշինյանի պոպուլիզմը չէր կարող չկործանել Արցախը»

09/05/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանի պոպուլիզմը չէր կարող չկործանել Արցախը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Սիրելի հայրենակից։ Շնորհավորում եմ կրկնակի տոնակատարության՝ Հայրենական մեծ պատերազմում և Շուշիում տարած հաղթանակների կապակցությամբ։Մեծ հաշվով երկու դեպքում էլ հաղթել ենք թուրքին։ Ցավոք, Շուշին մեր իսկ հիմարության պատճառով ձեռքներիցս բաց թողեցինք։ 2018-ին մի խումբ մարդիկ թալանի ու կոռուպցիայի դեմ պայքարի անունով հեղափոխական շարժում ծավալեցին։ Արդյունքում, պատերազմ, պարտություն, 11 հազ քառ կմ տարածքի կորուստ, Շուշվա և Հադրութի կործանում։ Թալանի դեմ պայքարողները ցայսօր, անցել է ավելի քան 4 տարի, լուրջ ոչինչ բյուջե չեն մուտքագրել։ Հա, ինչ–որ մի քանի հոգի բռնել են, իրենց ուզածը վերցրել։Միևնույնն է, թալանը ետ չի բերվել, իսկ հեղափոխական պայքարի ելած ամբոխի եկամուտներն ավելացել են 0 լումայով։ Ավելին, 2020 թ․ պատերազմը խլեց հազարավոր երիտասարդների կյանքեր։ Դեռ 2018-ին բացատրում էինք, որ սոցիալ-քաղաքական շարժումները պետք է ելնեն հանուն ինչ-որ բանի, այլ ոչ թե ընդդեմ այս կամ այն մարդկանց ու դրանց խմբերի։Թալանի ու կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող երկար ժամանակահատվածում կոնսոլիդացնել հանրությանը։ Ի վերջո, անպայման, այն հանգեցնում է հասարակության բևեռացմանը մերոնց ու նրանց, սևի ու սպիտակի։ Թալանի ու կոռուպցիայի դեմ պայքարը մշտական, էվոլյուցիոն գործընթաց է։ Այն բնութագրում է գործունեության որակը, այլ ոչ թե նպատակը։ Եթե թալանը դառնում է պետության գործունեության նպատակ, ապա միշտ էլ մոգոնվում են թալանչիներ։ Ասում էինք, լսողն ո՞վ էր։

Արմատական հեղափոխություն ապրած հասարակությունները ոչինչ չեն շահել, բացի դարակազմիկ խառնակչություներից։ Ի՞նչ են շահել Գրաքոս եղբայրները Հռոմում, ի՞նչ տվեց հեղափոխությունը Անգլիային, Ֆրանսիային կամ բոլշևիկյան Ռուսաստանին։ Ոչինչ։Մի քանի տարի հետո (կան բացառություններ ժամկետների առումով) ամեն ինչ վերադարձել է ի շրջանս յուր։ Եվ ընդհանրապես, զարգացման երկարաժամկետ տրենդի վրա են այն հասարակությունները, որոնք կարողացել են ապահովել էվոլյուցիոն, այլ ոչ թե ռևոլյուցիոն զարգացում։ Պոպուլիզմը հեղափոխականների հիմնական որակն է։ Իսկ պոպուլիստական քաղաքական գործիչները պարզապես չեն կարող զարգացման մոդել առաջարկել. եթե գիտելիք ունենային, պոպուլիստ չէին լինի։ Վերջին 32 տարիներին, բացառությամբ 1-2 դեպքերի, Հայաստանում բոլոր համապետական ընտրություններն անցել են պոպուլիզմի դրոշի ներքո։Հասարակությունը չի կարողանում ու չի ուզում դիսկուրսի մեջ մտնել։ Հազիվ–հազ ուզում էր մի փոքր շտկվել և ահա քեզ 2018-ի այլանդակ «հեղափոխությունը»։ Իսկ ի՞նչ է, մի՞թե այդպես չէր մինչ այդ։ 1998-ին և 2003-ին մի կերպ խուսափեցինք պոպուլիզմի, գուցեև մեղմ, տարբերակից։ 2013-ին Ր. Հովհաննիսյանի հաղթանակի դեպքում Արցախն ու Շուշին արդեն վաղուց էինք հանձնել։ Ն. Փաշինյանի պոպուլիզմը չէր կարող չկործանել Արցախը։ Եթե 2018-ին ընտրություններում նա չէր հաղթում, ապա միևնույնն է՝ ԱԺ մտած մյուս 2 քաղաքական ուժերը նույն պոպուլիստներն էին։

Արմատական հեղափոխություն ապրած հասարակությունները ոչինչ չեն շահել, բացի դարակազմիկ խառնակչություներից։ Ի՞նչ են շահել Գրաքոս եղբայրները Հռոմում, ի՞նչ տվեց հեղափոխությունը Անգլիային, Ֆրանսիային կամ բոլշևիկյան Ռուսաստանին։ Ոչինչ։Մի քանի տարի հետո (կան բացառություններ ժամկետների առումով) ամեն ինչ վերադարձել է ի շրջանս յուր։ Եվ ընդհանրապես, զարգացման երկարաժամկետ տրենդի վրա են այն հասարակությունները, որոնք կարողացել են ապահովել էվոլյուցիոն, այլ ոչ թե ռևոլյուցիոն զարգացում։ Պոպուլիզմը հեղափոխականների հիմնական որակն է։ Իսկ պոպուլիստական քաղաքական գործիչները պարզապես չեն կարող զարգացման մոդել առաջարկել. եթե գիտելիք ունենային, պոպուլիստ չէին լինի։ Վերջին 32 տարիներին, բացառությամբ 1-2 դեպքերի, Հայաստանում բոլոր համապետական ընտրություններն անցել են պոպուլիզմի դրոշի ներքո։Հասարակությունը չի կարողանում ու չի ուզում դիսկուրսի մեջ մտնել։ Հազիվ–հազ ուզում էր մի փոքր շտկվել և ահա քեզ 2018-ի այլանդակ «հեղափոխությունը»։ Իսկ ի՞նչ է, մի՞թե այդպես չէր մինչ այդ։ 1998-ին և 2003-ին մի կերպ խուսափեցինք պոպուլիզմի, գուցեև մեղմ, տարբերակից։ 2013-ին Ր. Հովհաննիսյանի հաղթանակի դեպքում Արցախն ու Շուշին արդեն վաղուց էինք հանձնել։ Ն. Փաշինյանի պոպուլիզմը չէր կարող չկործանել Արցախը։ Եթե 2018-ին ընտրություններում նա չէր հաղթում, ապա միևնույնն է՝ ԱԺ մտած մյուս 2 քաղաքական ուժերը նույն պոպուլիստներն էին։Պոպուլիստ քաղաքական գործչին պետք է, որ նա ոչ թե ազգի հետ գործ ունենա, այլ ամբոխի, ժողովրդի։ Ազգն ունի գոյատևման կայուն սկզբունքներ, ժամանակակից աշխարհում հարատևելու տեսլական, սիստեմատիկ քրտնաջան աշխատանքի կարիք, լուռ ու մունջ իր խաչը տանելու կարողություն։Այդ քրտնաջան աշխատանքի ընթացքում ազգն էվոլյուցիոն ճանապարհով ստեղծում է ինստիտուտներ, որոնք բացառում են խաբեությունն ու հանրային ռեսուրսների յուրացումը։ Ժողովուրդը հանրության գոյատևման ավելի հեղհեղուկ վիճակն է, անկանխատեսելի, ավերիչ, դրականը մերժող և վրեժխնդիր (ներքին)։ Ազգի դեպքում մարդիկ աշխատում և հաշվում են իրենց եկամուտները, մինչդեռ ամբոխները սիրում են հաշվել ուրիշների եկամուտները։Ե՞րբ Շուշին, կրկին, հայկական կդառնա։ Երբ մենք վերստին հախուռն ժողովրդից ազգ կդառնանք»,- գրել է նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի ներկայացուցիչը «Եվրատեսիլում» ելույթ կունենա 17-րդ համարի ներքո, մայիսի 10-ին

Հաջորդ գրառումը

Թույլ չտալ Պուտինին հաղթել Ուկրաինայի դեմ պատերազմում. Մեծ Յոթնյակի երկրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. 168.am

Համանման Հոդվածներ

Նորություններ

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

15/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ավանեսյանը «ստահոդ պնդում» է որակում տեղեկությունները, որ ստիպել է Սուրեն Նազինյանին ստորագրել 87 մլն դրամի խախտման ակտի տակ

15/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատճառները մեզ համար անհասկանալի են. կայցելեմ Վրաստան՝ հայկական կոնյակի արտահանման խնդիրը տեղում լուծելու. Պապոյան

15/05/2025
Նորություններ

Տիեզերական լուսանկարներով 2-ամյա Տիգրանին իդենտիֆիկացնելու համար արվում է առավելագույնը. Մխիթար Հայրապետյան

15/05/2025
Հաջորդ գրառումը

Թույլ չտալ Պուտինին հաղթել Ուկրաինայի դեմ պատերազմում. Մեծ Յոթնյակի երկրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. 168.am

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

15/05/2025

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրում է․ «Վաղարշապատ համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, Արդեն հեռավոր թվացող 2018 թվականի հունիսի 22-ին վարչապետ...

ԿարդալDetails

Բելուջները Հնդկաստանին ռազմավարական գործարք են առաջարկել և կոչ արել Նյու դելիում բացել Բելուջիստանի դեսպանատուն

15/05/2025

«Արևային պաթոսը»՝ ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության աղբյուր». փորձագետ

15/05/2025

Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորը ներկայացրել է արցախահայության վերադարձի հնարավորության ապահովման բանաձևի ընդունման գործընթացը

15/05/2025

Զելենսկին ու Էրդողանը հանդիպել են Անկարայում

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական