Ուրբաթ, Հոկտեմբերի 31, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նա Թուրքիայի շահերի սպասարկողն է, ցեղասպանությունն ուրացողը. Էդուարդ Շարմազանով

16/02/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակը» գրում է. Չորեքշաբթի օրը Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ հունվարի 30-ին համացանցում տարածված տեսանյութին, որտեղ ազգությամբ ադրբեջանցի մի քանի անձ Երեւանի Հանրապետության հրապարակում երգում էին «Ղարաբաղ» երգը։ Նա նկատեց՝ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է տեղի ունենում։

«Այդ ակցիայի նպատակներից մեկը Հայաստան-Իրան հարաբերություններում պրոբլեմ առաջացնելն էր, բեմադրված այդ երգի պատմությունը, որովհետեւ երգի կատարողներն Իրանի քաղաքացիներ են։ Չեմ զարմանա, որ ձեր հայտնի շրջանակներից այդ մարդկանց վճարել են, երգել են տվել, նկարել են ու համացանց են գցել, որ Հայաստանի ու Իրանի հարաբերություններում պրոբլեմ առաջացնեն։ Մեկը կերգի Ղարաբաղ, Մոսկվա, Տիզբոն, մեկը կերգի Հալեպ․ կա պարզ բան, հանրությունը պետք է դիմակայուն լինի, ամեն տափակ տեսարանից պետք չէ, որ հանրությունը ցնցվի»,- ասել էր նա` ակնարկելով, որ պառլամենտական ընդդիմությունն է դա կազմակերպել:

Հիշեցնենք․ ՀՀ ԱԱԾ-ն ավելի վաղ պարզաբանել էր, որ տեսանյութում պատկերված անձինք Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են: Իսկ տեսանյութը տարածող արցախցի Ղարիբ Բաբայանի նկատմամբ անմիջապես գործ հարուցեցին եւ քրեական հետապնդում սկսեցին: 

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի հետ զրուցեցինք Նիկոլ Փաշինյանի ընդդիմությանն ուղղված ակնարկների մասին. արդյոք դա հնարավո՞ր է, եւ ինչո՞ւ պետք է ընդդիմությունը նման քայլի գնար: Շարմազանովն ասաց. «Գեղամ Մանուկյանը դիմել է ԱԱԾ այս առիթով: Նիկոլի այս հայտարարությունն իսկական հիմարություն է: Նրա ո՞ր ասածն է լուրջ, որ այս մեկը լուրջ լիներ: Նա անլուրջ մարդ է: 2019 թվականի մարտին նա Թեհրանում հայտարարեց, որ Հայաստանում մի շարք գործակալներ կան, որ քաղաքականության մեջ գործակալները վխտում են:

Մինչ օրս քանի՞ գործակալ է պատասխանատվության ենթարկվել: Այդ հայտարարությունից անցել է վեց տարի: Ասում էր Արցախը Հայաստան է, եւ վերջ: Հիմա ասում է Ադրբեջան է: Ասում էր իսկ ո՞վ է ասում, որ Արցախը գերտերություն չէ, բայց այժմ նորմալ է համարում, որ նույն Արցախը հայաթափված է: Ասում էր Ալիեւի մասին այնպիսի հայտարարություններ կանեմ, որ Բաքվում ներքաղաքական իրավիճակն իրար կխառնվի: Բայց այսօր Ալիեւն ինչ ասես, ասում է, Նիկոլը մի ծպտուն չի կարողանում հանել:

Տիգրան Մեծից էր օրինակներ բերում, այսօր ասում է չի կարող պատմական Հայաստան լինել, Հայաստանը միայն իրական Հայաստանն է: Հիմա ի՞նչ է անում, ղազագիր ու կապիտուլյացիա է ստորագրում: Ասում էր ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ, այսօր դրած՝ խզարում է, ում ոնց կարողանում, վերջին կոպեկով քամում է: Ասում էր կոռուպցիա չկա, այսօր նամակով ԲԴԽ նախագահ է աշխատանքից հեռացնում: Հիտլերն էլ ասում էր իմ շարժումը քրիստոնեական է: Կարեւոր չէ, թե ինչ են խոսում, կարեւորն այն է, թե ինչ են անում:

Երկրի հերն անիծել են, մենք ինչերի՞ց ենք զարմանում: Ինչ վերաբերում է ադրբեջանցիների երգելուն, ապա թուրքերին գլխավոր ծառայություններ մատուցողը, Էրդողանի գիրքը գրկողը Հայաստանի կառավարությունում նստած է, դա հեչ, թուրքերի երգելը` մե՞ջ: Նա Թուրքիայի շահերի սպասարկողն է, ցեղասպանությունն ուրացողը»:

Աղբյուր՝ hraparak.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ավինյանի ղեկավարած ԱՆԻՖ հիմնադրամի կողմից պետական բյուջեից մսխված 25 միլիարդ դրամը վերադարձրու բյուջե. Ոսկան Սարգսյան

Հաջորդ գրառումը

Կանգնեցնելով Հայոց արդարադատության առաջ, ստիպելու՛ ենք, որ այս Սուրբ հողը լպստեն իրենց պիղծ բերանով. Խաչիկ Մանուկյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» կքհ-ից

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իշխանությունը իր մտահորիզոնով մեզ տանում է իր հետ ներքև, մենք պետք է բարձրացնենք նրան վերև, որտեղ նրանք քաղաքականապես և բարոյապես շնչահեղձ կլինեն. վերլուծություն

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նոյեմբերի 2-ին Սուրբ Էջմիածնում երկրպագության համար դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևն այժմ Փաշինյանի համար ստեղծում է նախընտրական պաուզա և կոմֆորտ, որպեսզի վերջինս առանց արտաքին սրացումների անցկացնի ընտրությունները

31/10/2025
Հաջորդ գրառումը

Կանգնեցնելով Հայոց արդարադատության առաջ, ստիպելու՛ ենք, որ այս Սուրբ հողը լպստեն իրենց պիղծ բերանով. Խաչիկ Մանուկյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական