Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նարեկ Սամսոնյանը դատարանում հաղթել է Նիկոլ Փաշինյանի դստերը` Շուշան Փաշինյանին

09/07/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը դատարանում հաղթել է Նիկոլ Փաշինյանի միջնեկ դստերը՝ Շուշան Փաշինյանին․ հաղորդում է Antifake.am-ը:

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը հունիսի 18-ին մերժել է Շուշան Փաշինյանի կողմից ընդդեմ Նարեկ Սամսոնյանի ներկայացրած հայցը։

Հիշեցնենք՝ Շուշան Փաշինյանը դատական հայց էր ներյացրել Նարեկ Սամսոնյանի դեմ նրա հայտնի՝ «իկրայի» մասին ֆեյսբուքյան գրառման առնչությամբ, համաձայն որի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր համար ամսական 3 հազար դոլարի սև խավիար է գնում Երևանի ռեստորաններից մեկից։ Շուշան Փաշինյանը պահանջում էր, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը հերքի զրպարտություն համարվող տեղեկությունները, ինչպես նաև 2 միլիոն դրամ փոխհատուցի իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի համար։

Դատարանն արձանագրել է, որ հայցվորի կողմից որպես անչափահաս հայցվորի անձը արատավորող ներկայացված արտահայտություններն իրականում ակնարկ են վարչապետի եկամտի ավելացմանը վարչապետի պաշտոնը զբաղեցնելու պահից։ Այն է՝ անձնապես չեն վերաբերում հայցվոր անչափահաս Շուշան Փաշինյանին։ Այլ կերպ ասած՝ Եվրոպական դատարանի կողմից արձանագրված վավերապայմանը տվյալ դեպքում բացակայում է, քանզի պատասխանողի ֆեյսբուքյան էջում 26.01.2020 թվականին կատարված գրառումն իրականում հասցեագրված չէ անմիջականորեն հայցվորին, և հենց հայցվորը չէ, որ հանդիսացել է քննադատության թիրախ:

Այսպիսով՝ դատարանն արձանագրել է, որ հայցվորին տվյալ դեպքում չի հաջողվել դատարանի առջև հիմնավորել, որ քննարկվող քննադատության թիրախ է հենց հայցվորը, և նյութում տեղ գտած փաստացի տվյալներն արատավորում կամ նսեմացնում են անձնապես հայցվորի պատիվն ու արժանապատվությունը, այսինքն՝ բացակայում է ՀՀ վճռաբեկ դատարանի և Եվրոպական դատարանի կողմից զրպարտության պահանջներով պարտադիր վավերապայմաններից չորրորդը, այն է՝ «որ ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն հայցվորի անձի պատիվը արժանապատվությունը կամ գործարար համբավը», բացակայում է զրպարտության դեպքը և հայցը ենթակա է մերժման։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թալիբները հավաստիացրել են, որ թույլ չեն տա Աֆղանստանում ԻՊ ներկայությունը

Հաջորդ գրառումը

Կարևորն օրվա անհաջողությունների վրա չկենտրոնանալն է. հուլիսի 9-ի աստղագուշակ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը

01/02/2026
Նորություններ

Տեսանյութ. Ունեմ տեղեկություն՝ «Վարչաբենդի» համերգի համար 0 դրամ է ծախսվել պետական բյուջեից. Պապոյան

01/02/2026
Նորություններ

Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան

01/02/2026
Նորություններ

Որպեսզի Եպիսկոպոսաց ժողովն ամեն գնով տապալվի

01/02/2026
Հաջորդ գրառումը

Կարևորն օրվա անհաջողությունների վրա չկենտրոնանալն է. հուլիսի 9-ի աստղագուշակ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական