Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նախընտրական բոլոր սոցհարցումները ավետում են ՔՊ-ի ապագա պարտության մասին. Վարդան Ղուկասյան

24/03/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախընտրական բոլոր սոցհարցումները ավետում են ՔՊ-ի ապագա պարտության մասին: Նման հայտարարություն է տարածել Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի գրասենյակը.

«Ես ելա քացի տվի նրան՝ առյուծին։ Թող ավանակի սմբակի ուժն էլ զգա…»։ Այս է քպ-ական մունետիկների խոսքի իմաստն ու շեշտը Վարդան Ղուկասյանի հասցեին։

Հարգելի համաքաղաքացիներ,

Նախընտրական բոլոր սոց-հարցումները ավետում են «Քաղաքացիական խզված պայմանագիր» տխրահռչակ խմբակի ապագա պարտության մասին։ Ըստ այդմ՝ պարտության դառնահամ կանխազգացումը՝ գարնանային սրացումների ֆոնին, տվյալ խմբակին դրդում է ամենաստոր և անբարոյավետ քայլերի։ Չունենալով որևէ արժանիք գյումրեցուն նախընտրելի թվալու համար՝ վերջիններս, ինչպես և սովոր են, որոշել են զրպարտելով ու անվանարկելով Վարդան Ղուկասյանին՝ ի թիվս մնացյալ ընդդիմադիրների, փորձել ներկայանալ իբրև «միակ և եզակի փրկիչ գազանների ձեռքից»։

Մասնավորապես, մեր գրասենյակը հոգնել է պատասխանել իմքայլական պոռոտ, տգետ ու չար ճառասողների՝ հանձինս պատգամավորներ Կարեն Սարուխանյանի, Էմմա Պալյանի, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի և այլ անդեմ «խոսնակների» իրենք իրենց տված հարցազրույցների հիմարություններին։ Վերոհիշյալ քաղաքական գործիքները՝ հպարտ կանգնած Վարդան Ղուկասյանի բացառիկ ջանքերով կառուցված քարե գորգի վրա և քաղաքապետարանի շենքի համայնապատկերին, բութ տապար հիշեցնող դեմքերով, փորձում են Վարդան Ղուկասյանին կապել մե՜րթ Ռոբերտ Քոչարյանի, մե՜րթ հանցավոր կյանքի, մե՜րթ էլ թալանի հետ։

Սա էլ դեռ քիչ է, տարագիր բլոգեր Դոգի բացը իրենց գռեհկությամբ լրացնելու շտապող այս մարդիկ, տեսախցիկների առջև նստում-ելնում «Վարդանիկ» դիմելաձևն են օգտագործում, այն պարագայում, երբ եթե Վարդան Ղուկասյանին պատահաբար հանդիպեն փողոցում, Ղուկասյանի պատկառազդու կեցվածքից, սեփական անուններն իսկ կմոռանան։ Այս բանակռվողներին ցավագինորեն պակասում է տարրական բարեկրթություն, պարկեշտություն և արդարախոհություն, ինչպես մեծն Նժդեհն է նկատել դեռ ժամանակի հայ խոսքում։ Վարդան Ղուկասյանին վատաբանելու մեջ այս իշխանական ճառասողները անխնա են, որպիսին չէին և վաղը չեն լինելու թուրքի հանդեպ։

Քանզի Գյումրու ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ողջ քպ-ական ռեսուրսը՝ այդ թվում և պետական մի քանի ինստիտուտներ, լծվել են պայքարելու ընդդեմ մեկ մարդու, դաշտում կան բազմապիսի դեմքեր և բազմապիսի կեղծ թեզեր՝ գործի դրված ինչպես սոցիալական մեդիայում, այնպես էլ քաղաքում։ Այդ պատճատով մեր գրասենյակը չի կարող ամենօրյա ռեժիմով հերքել կամ բացահայտել այդ կեղծիքները։ Մեր ապահով հենարանն այն է, որ գյումրեցին ճանաչում է Վարդան Ղուկասյանին, և հաղորդակցվում է նրա հետ ամեն օր՝ քաղաքում թողած նրա անջնջելի գործերի և բարեգործությունների միջոցով։ Իսկ ազատորեն սրբություն, հայրենիք և սկզբունք ժխտող տարրերի տարհամոզումներին գյումրեցին կվերաբերվի այնպես, ինչպես «խաբեբայի խոստումին»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անդրանիկ Քոչարյանի պահվածքը լրագրողի նկատմամբ շատ տգեղ և շատ վատ եմ գնահատում. Քրիստինե Պողոսյան

Հաջորդ գրառումը

«Պատիվ ունեմ»-ը չի մասնակցի ԱԺ նիստին, որի ժամանակ քննարկվելու է Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում՝ այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

«Պատիվ ունեմ»-ը չի մասնակցի ԱԺ նիստին, որի ժամանակ քննարկվելու է Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական