Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նախագահական չեն գնա, բայց Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը կկայանա

12/03/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով


ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր ասուլիս է տվել մի քանի լրատվամիջոցների՝ «Հրապարակ», «Ժողովուրդ», «168 ժամ», Tert.am եւ «Կենտրոն» հեռուստաընկերություն։ Ասուլիսը տեսաձայնագրվել է, որը կցուցադրվի երեկոյան՝ նշված լրատվամիջոցներով։ Ծառուկյանն անդրադարձել է ներքաղաքական լարված իրավիճակին, վերջին իրադարձություններին, խոսել է նախագահի հրավերի եւ Նիկոլ Փաշինյանի հետ հավանական հանդիպման մասին։ Նա կրկնել է, որ լուծումը վարչապետի հրաժարականն է եւ արտահերթ խորհդրարանական ընտրությունների գնալը, իր մոտ ոչ մի բան չի փոխվել, ինքը ինչ ասել է՝ պնդում։

Hraparak.am-հարցին․ ինչպե՞ս է վերաբերվում նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկին, որ ընդդիմադիր ուժերն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպեն նախագահականում եւ գտնեն լուծումներ ստեղծված իրավիճակից, Ծառուկյանն ասել է, որ իր տեսակետը նույնն է, ինչ երեկ հայտարարել է Հայրենիքի փրկության շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը՝ հանդիպմանը կհամաձայնեն, եթե այն անցկացվի իրենց օրակարգով, Ազգային ժողովի նիստերի դահլիճում եւ ուղիղ հեռարձակմամբ, քանզի իրենք հանրությունից թաքցնելու բան չունեն։

Իսկ ուղիղ եթերի իմաստն այն է, որ չասեն՝ գնում թաքուն բանակցում են։ «Նախագահը հրավերն ուղարկել է մեզ, բայց տվյալ հրավերի մեջ ծրագրային պարզաբանում, թե ինչի մասին պետք է խոսենք, չկա․․․Եթե հարցադրումները կդնի, կետերը կդնի, ծրագիրը, որ այս հարցն է, այս հարցն է, կհանդիպենք, կքննարկենք՝ կասենք․․․ հենց այնպես քննարկելու, խոսելու համար ես հարկ չեմ համարում»,-ասել է Ծառուկյանը։

Ինչ վերաբերում է իր եւ Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպմանը, թե լինելո՞ւ է, ի վերջո, երկկողմ հանդիպում, Ծառուկյանն ասել է․ «Իհարկե, լինելու է, քանի որ Հայրենիքի փրկության շարժման մեր գործընկերների հետ հանդիպել ենք, այդ թեման ասել ենք, որոշողը ես եմ, ես ասել եմ՝ հանդիպելու եմ։ Ինձ թվում է, շուտով հանդիպումը կլինի եւ բոլորդ էլ տեղյակ կլինեք, ոչ թե պատերի տակի խոսակցություններով, թե հանդիպել են, էս- էն արել։ Էս վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է քայլ կատարել, վայրկյան շուտ հանգուցալուծել, որ էս խնդիրները կարգավորենք»։ Իսկ օրակարգը հանդիպման նույնն է․«Իմ տեսակետները չեն փոխվել, վարչապետը պետք է հրաժարական տա, եւ պետք է շուտափույթ տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Մնացածը՝ կհանդիպենք Փաշինյանի հետ, ինքն էլ իր տեսակետը կասի»,-ասել է Ծառուկյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հանրապետության նախագահն անցել է սովորական աշխատանքային ռեժիմի․ աշխատակազմ

Հաջորդ գրառումը

Վազգենին հիշեցիք, բայց մի քանի օր առաջ ուրացել էիք նրան. պատասխան Սասուն Միքայելյանի կոչին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Զանգը հնչեց… հիմա հերթը հայ ընտրողինն է. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Նորություններ

«ՀայաՔվե»-ի անդամը դիմում է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման փաստի առնչությամբ

30/05/2026
Նորություններ

ՀՀ իշխանությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ներկայացրել են զգալի չափերի հարկային պահանջներ. «Հրապարակ»

30/05/2026
Նորություններ

Ամառն ուշանում է. ջերմաստիճանը կնվազի

30/05/2026
Հաջորդ գրառումը

Վազգենին հիշեցիք, բայց մի քանի օր առաջ ուրացել էիք նրան. պատասխան Սասուն Միքայելյանի կոչին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնվել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնվեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական