Քննչական կոմիտե հարցաքննության են կանչվել Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներ Նաթան, Վահան և Հայկազուն Սրբազանները։ Նրանց նույնպես արգելվել է բացակայել երկրից։
Լրագրողների հետ զրույցում Վահան Սրբազանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը նշեց, որ սա եզակի դեպք է, երբ դատարանը միջամտում է եկեղեցու գործերին։
«Վահան Սրբազանը ծանուցում է ստացել որպես մեղադրյալ ՔԿ ներկայանալու համար։ Ինչ վերաբերում է Վեհափառ Հայրապետին, նա անձեռնմխելի է, սա արկածախնդրություն է եւ ուղղված է պետության դեմ»,– ասել է նա։





