Եկեղեցին շարունակում է Հայաստանի Հանրապետությունում մնալ ամենակազմակերպված կառույցը, դա Փաշինյանը իր կաշվի վրա զգացել է։ Նա տեղյակ է նաև հոգևոր կառույցի հետագա պլանների մասին և գիտի, որ թե՛ փողոցում, թե՛ ընտրություններին իր դեմ հստակ գործողությունների ճանապարհային քարտեզ կա։
Գարեգին Բ-ի օրհնությամբ են կազմվում և շարունակում կազմակերպվել տասը հոգանոց խմբերը՝ իրենց կոորդինատորներով և անելիքի հստակ պատկերացմամբ։ Սրբազան պայքարի սխալները հաշվի առած՝ հոգևոր աշխարհը կրկին դուրս է գալու քաղաքական մեծ «մարտի», Փաշինյանն էլ կանխարգելիչ գործողություններ է ձեռնարկում՝ օգտագործելով իր համար մեկ զենքը՝ մուտիտը։
Նիկոլոն հիմար չէ. նա գիտի նաև ՔՊ-ում տիրող վախերի և իշխանության կորստի հետևանքների մասին և դրա համար մոգոնել է այս նախահարձակ գործողությունը։
Մի անգամ Գարեգին Բ-ին վնասազերծելու և Բագրատ սրբազանին «կռվի դաշտում» մենակ թողնելու պլանն աշխատել է, ընդ որում՝ հիմնական որոշումներից մեկն էլ կայացվել է Մոսկվայում։
Հիմա, ոնց որ մոսկովյան արգելակը այլևս չկա, դրա համար էլ «չարաճճին» դուրս է բերել մուտիտի իր ողջ զորանոցը։
Արամայիս Աղաբեկյան