Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միշտ էլ ելք կա․ 30 տարվա ընթացքում ԼՂ հակամարտության պատմության մեջ առնվազն երկու դեպք է հայտնի, երբ կողմերից մեկը վերջին պահին ընդհատել է գործընթացը. Էնֆիաջյան

31/10/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

7-րդ գումարման ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նոյեմբերի 9-ին սպասվելիք եռակողմ հանդիպման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրվելիք փաստաթղթերի մասին լուրերին՝ ընդգծելով, որ ոչ ոք իրավունք չունի ժողովրդից գաղտնի, միանձնյա որոշումներ կայացնել պետության ճակատագրի վերաբերյալ։

Վահե Էնֆիաջյանը հիշեցրել է նաև պատմական կարևոր իրողություններ, որոնք անմիջականորեն առնչվում են խնդրին։

«Անլուծելի հարցեր չկան, միշտ էլ ելք կա։

Առաջիկայում նախատեսվում է եռակողմ հանդիպում, որի ընթացքում, ըստ շրջանառվող լուրերի, կողմերի միջև ստորագրվելու է փաստաթուղթ։

Չնայած նրան, որ փաստաթղթի բովանդակությունը ժողովրդին հասու չէ, սակայն դիվանագիտության մեջ հայտնի կարծիք կա․ «քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ»։ Դեռ ժամանակ կա՝ ամբողջությամբ լրամշակելու և վերախմբագրելու փաստաթղթերը։

Հարկ եմ համարում հիշեցնել, որ 30 տարվա ընթացքում Ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ առնվազն երկու դեպք է հայտնի, երբ կողմերից մեկը վերջին պահին ընդհատել է գործընթացը։

2001 թվականին թվում էր, թե կողմերը պատրաստվում են ստորագրել Քի Ուեսթի կամ տարածքների փոխանակման տարբերակը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ (առաջին հերթին` ԱՄՆ-ի), սակայն Հեյդար Ալիևը հրաժարվեց պայմանավորվածությունից։

10 տարի անց` 2011 թվականին, վերջինիս որդին` Իլհամ Ալիևը, հրաժարվեց ստորագրել Կազանի փաստաթուղթը և վերադարձավ տուն, որպեսզի պատրաստվի պատերազմներին` 2016֊ի ապրիլին և 2020-ի սեպտեմբերին։

Հ. Գ. Ոչ ոք իրավունք չունի ժողովրդից գաղտնի, միանձնյա որոշումներ կայացնել մեր պետության ճակատագրի վերաբերյալ։ Պատմությունից պետք է դասեր քաղել և, եթե հարկ է, հետ կանգնել անհեռանկար ու անպատասխանատու պայմանավորվածություններից», – գրել է նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՊ-ն Արարատի մարզում մեծ անհանգստություններ չունի, բացառությամբ Մասիս քաղաքի․ «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

ՀՀ սահմանադրական դատարանը դարձել է Ֆրանկոֆոն սահմանադրական դատարանների ընկերակցության անդամ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նաթան, Վահան և Հայկազուն Սրբազանները կանչվել են ՔԿ

31/01/2026
Նորություններ

Հովնան սրբազանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

31/01/2026
Նորություններ

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

31/01/2026
Նորություններ

Նշված եպիսկոպոսները իշխանությունների թիրախում են

31/01/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ սահմանադրական դատարանը դարձել է Ֆրանկոֆոն սահմանադրական դատարանների ընկերակցության անդամ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական