Մինչ օրս դեռևս հենց նա է որոշում ՀՀ-ն լինի՞, թե՝ ոչ, մենք լինե՞նք, թե՝ ոչ. Ալեն Ղևոնդյան

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է. «Այսօրվա ելույթը լինելու է ՀՀ-ի Ազգային անվտանգության՝ մշակվող նոր ռազմավարության գաղափարական հենքը:

Այսօրվա ելույթը 4-րդ հանրապետության պետական գաղափարախոսության նախատիպն էր:

Այսօրվա ելույթը նախընտրական քարոզչության գաղափարական հիմնական ուղղությունների ամփոփ շարադրումն էր ու դրանց հանրայնացում:

Այսօրվա ելույթը տեքստ էր, որի շուրջ սա հանրային դիսկուրս է ծավալելու. ի դեպ, որևէ մեկ այլ ընդդիմադիր քաղաքական ուժ, շրջանակ նման ծրագրային համակարգ չի հանրայնացրել, որը, իհարկե, խնդիր է սովորական քաղաքացու կողմնորոշման համար:

Այսօրվա ելույթը, ու այն ունեցողի վրա ծիծաղելիս, ձեռք առնելիս պետք է հիշել, որ մինչ օրս դեռևս հենց նա է որոշում ՀՀ-ն լինի՞, թե՝ ոչ, մենք լինե՞նք, թե՝ ոչ, ու ցավալիորեն ընդդիմադիր սեգմենտը որևէ կերպ չի կարողանում լուծել այդ խնդիրը՝ դառնալով գոյաբանական գործընթացների դիտորդ»: