Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մինչև օրս չգիտենք զոհվածների, անհետ կորածների, գերի ընկածների թիվ․ իրավաբանների բողոքի ակցիան զինդատախազության դիմաց

17/12/2020
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրավաբանները ինքնաբուխ ակցիա են իրականացնում ՀՀ զինվորական դատախազության առջև՝ հայտնում է Yerkir.am-ը։Նրանք պահանջում են հրատապ հանդիպում ՀՀ զինվորական դատախազի հետ՝ յուրաքանչյուրն իրեն հուզող հարցադրումներն ուղղելու համար։«Կարծեք թե, շատ կառույցների մասին հրապարակավ խոսվում է, բայց մարդիկ շրջանցում են զինվորական դատախազությունը՝ որպես ինքնուրույն կառույց, որպեսզի մեզ մի շարք հարցերի պատասխաններ տան՝ կապված արցախյան պատերազմի հետ, քանի որ մենք ունեցանք մեր վերջին 100 տարվա պատմության մեջ ամենախայտառակ կորուստները, բայց որևէ իրավական հետևանք, կարծեք թե, չի առաջանում»,-հայտարարեց բողոքի ակցիայի մասնակից, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։Նա զինդատախազին հիշեցնում է, որ 2018 թ-ին, երբ Արցախի հերոս գեներալ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու հետ կապված ակցիաներ էին տեղի ունենում, ինչ-որ անհասկանալի մարդիկ ճանապարհներ էին փակում, եկան հասան գլխավոր դատախազություն, անձամբ գլխավոր դատախազը իջավ և պարզաբանումներ ներկայացրեց։«Հիմա մենք, որպես մեկ՝ իրավաբանական համայնքի ներկայացուցիչ, ակնկալում ենք, որ մեր գործընկերները զինվորական դատախազությունից չեն անտեսի այս մարդկանց և մեզ կտան անհրաժեշտ պարզաբանումներ»,-ասաց նա։Նրա համար անհասկանալի է՝ ինչի համար են այդ մարդիկ աշխատում Զինդատախազության կահավորված շենքում, ինչի համար են աշխատավարձ ստանում, եթե որևէ գործառույթ չեն իրականացնում։«Մենք մինչ օրս չգիտենք զոհվածների թիվ, անհետ կորածների թիվ, գերի ընկածների թիվ։ Նախաքննական գաղտնիք լինել չի կարող, որովհետև ինչ ունեինք, կորցրինք արդեն»,-ասաց նա։Իրավաբաններին հուզող հարցերից է նաև այն, որ՝ քրեական գործ է հարուցվել գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի ներկայացրած փաստարի հիման վրա և իրենց հետաքրքրում է՝ արդյո՞ք զինդատախազությունն է հսկողություն իրականցնում գործով․ «308-րդ հոդված՝ պաշտոնեական դիրքի լիազորությունների չարաշահում, որը հանգեցրել է ծանր հետևանքների․ ավելի ծանր հետևանք դժվար է պատկերացնել»։Իարվաբաններն ուզում են հասկանալ, թե այդ քրեական գործը ի՞նչ ընթացք ունի և այլ փաստերով քրեական գործ հարուցվո՞ւմ է, թե՞ չէ։Այլ փաստերով քրեական գործեր կարելի է հարուցել, օրինակ, պարզելուց հետո՝ արդյո՞ք Փաշինյանն իրավունք ուներ ներկայանալու իբրև գերագույն հրամանատար։«Սահմանադրությունը տալիս է հստակ ձևակերպում, որ վարչապետը միայն պատերազմի վիճակում կարող է լինել գերագույն հրամանատար, այլ իրավիճակում՝ ԳՇ պետն է հրամանտարը։ Արդյո՞ք քննություն իրականացվել է, մեր պետությունը ունի՞ պատկերացում այս հարցի մասին, որովհետև եթե Փաշինյանն իրավունք չուներ հանդես գալու իբրև գերագույն հրամանատար, ուրեմն Նիկոլ Փաշինյանի գործողությունները պաշտոնեական դիրքի յուրացում են, մեկ այլ դեպքում՝ բազմաթիվ էպիզոդներով անփութություն»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։Նա նաև ընդգշեց, որ բազմաթիվ արժանապատիվ դատախազներ այս շրջանում դիմում են գրում և դուրս գալիս, Մելիքյանը մյուսներին ևս խորհուրդ տվեց հետևել իրենց գործընկերների օրինակին։

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զինդատախազը չընդունեց իր հետ հանդիպում պահանջող երեք տասնյակ իրավաբաններին

Հաջորդ գրառումը

Հայաստանը փորձում է ինչ-որ կերպ կառավարել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը. Գաբրելյանով

Համանման Հոդվածներ

Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026
Հոգևոր

Հորդորում եմ Նիկոլին և իր անօրեն կամակատարներին ձեռնպահ մնալ Եկեղեցու ներքին գործերին միջամտելուց․ Տեր Վրթանես

17/04/2026
Նորություններ

Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն եւ վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ. Ալեն Սիմոնյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և կարգալույծ անել եկեղեցում սարկավագին ծեծի ենթարկած Անուշավան եպիսկոպոսին. Սամվել դպիր Գրիգորյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանը փորձում է ինչ-որ կերպ կառավարել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը. Գաբրելյանով

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական