Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանին ժամանակ է տվել տեղեկություններ տրամադրելու մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված վեց հայ զինծառայողի կարգավիճակի մասին:
📎Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի խոսքով` դատարանը Բաքվին մինչև հունիսի 4–ն է ժամանակ տվել։
Նշենք, որ գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով Հայաստանը մայիսի 27-ին դիմել էր Ստրասբուրգի դատարան: