Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միգուցե հնարավոր կլիներ փրկել կյանքերը, եթե կանգնեին, վերցնեին խեղճ կնոջը

26/04/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ահավոր դեպք է տեղի ունեցել։ Էլի մահ։ Մահեր․ երիտասարդ մայր և չծնված երեխա։ Մահերը էլի կապված են Նիկոլ Փաշինյան անվան հետ։ Նախ պատկերացնենք ինչպես է դեպքը տեղի ունեցել։ Վարչապետ Փաշինյանի կորտեժը մեծ արագության տակ բարձրանում է Պարոնյան փողոցով։ Եթե արագությունը այդքան մեծ է, ուրեմն «Ուղևոր N1»-ը մեքենայի մեջ է։ Եթե կորտեժը առնվազն 7 մեքենայից է բաղկացած, ուրեմն հաստատ մեջն է։ Եթե, անգամ ուղեկցող ՃՈ ամենագնացն է մահացու հարվածել կնոջը, դա, միևնույն է, համարվում է Վարչապետին ուղեկցող շարասյան մեքենա։ Այդ մեքենան, պատկերացնենք, դիմացից, կամ թեկուզ կողքից երթևեկելիս հարվածում է կնոջը․ ականատեսների ասելով՝ հարվածի ձայնը շատ ուժեղ է լինում։ Այդ հարվածից հետո, մեքենան (մեքենաները) 20 մետր դեպքից վերև կանգ են առնում, մի պահ․․․ Ու շարունակում են երթևեկել Փաշինյանի մեքենայի հետևից, որը նույնպես չէր կանգնել։ Եթե կանգնեին, վերցնեին խեղճ կնոջը, դնեին մեքենան ու արագ հասցնեին կողքի հետ գտնվող հիվանդանոց, միգուցե հնարավոր կլիներ փրկել կյանքերը։ Բայց ոչ, մեքենան կանգ է առել, ենթադրում եմ՝ մտածել կամ հարցրել են՝ ի՞նչ անել, ու որոշել են ՉԿԱՆԳՆԵԼ, շարունակել․․․ Երևի մեկ այլ մարդու անվտանգությունը, կյանքը այդ պահին ավելի կարևոր էր։ Հղի կինը այդպես էլ ընկած մնում է, օգնության են հասնում անցորդները, մոտակայքում ապրող ու աշխատող քաղաքացիները։ Մինչ կանչ են տալիս Շտապ օգնություն, մինչ հասնում ու տեղափոխում է հիվանդանոց, կնոջ ու չծնված երեխայի կյանքերը չի հաջողվում փրկել։Մահանում են։ «Ուղևոր N1»-ը անվտանգ հասնում է տեղ։ Հ․Գ․ Կարծես ճակատագրական է նաև դեպքի վայրը՝ Լեո-Պարոնյան խաչմերուկ։ Լեո-Պարոնյան խաչմերուկում 2008 թվականի մարտի 1-ին զանգվածային անկարգությունների արդյունքում չբացահայտված կրակոցից զոհվում են 2 հոգի՝ մեկ ցուցարար և մեկ զինծառայող։ Այդ դեպքից ժամեր առաջ Փաշինյանի հոգին փառավորվում էր ցուցարարների անկարգություններից։ Սևակ Հակոբյան
Yerevan.today կայքի գլխավոր խմբագիր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆրանսահայկական կազմակերպության կոչը

Հաջորդ գրառումը

ՀՅԴ երիտասարդներից Սևակ Նազարյանն ու Տարոն Ղազարյանն ազատ արձակվեցին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով. Էդուարդ Շարմազանով

19/10/2025
Նորություններ

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025
Նորություններ

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025
Նորություններ

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025
Հաջորդ գրառումը

ՀՅԴ երիտասարդներից Սևակ Նազարյանն ու Տարոն Ղազարյանն ազատ արձակվեցին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Իմ՝ քաղաքականությամբ զբաղվելու շարժառիթը եղել է ղարաբաղյան կոնֆլիկտը. Փաշինյան

19/10/2025

Ես չգիտեմ, եթե ղարաբաղյան շարժումը չլիներ, ես քաղաքականությամբ կզբաղվեի՞, թե չէի զբաղվի. «Չորրորդ հանրապետություն» հաղորդման ընթացքում ասել է Փաշինյանը «Իմ՝...

ԿարդալDetails

Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով. Էդուարդ Շարմազանով

19/10/2025

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական