Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մի՛ ընդհատեք, Ձեր թիմակիցը ԼՂ բնակիչներին զավեշտ է ասել», «Դադարեցրե՛ք». բանավեճ՝ ԱԺ-ում

27/09/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես չէի կարող պարոն Մանուկյանի այսօրվա նիստի մեկնարկին հնչեցրած մտքերի հետ չհամաձայնել, որ այո, մեր հանրության մեջ, ցավոք սրտի, կա Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների նկատմամբ որոշակի խտրական վերաբերմունքի և ատելության դրսևորումներ:

Այս մասին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Մասնավորապես ինձ էս վերջերս շատ զայրացրեց պարոն Մանուկյանենց կուսակցության նախկին կոալիցիոն գործընկերներից մեկի, նախկին պատգամավորի ֆեյսբուքյան գրառումը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի ու եղբայրների մասին, որոնք ուղղակի ունեն կոնկրետ քաղաքական հայացք:

Ես իհարկե հասկանում եմ, որ քաղաքական այդ ճամբարը լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին ընկալել է միայն ու միայն պարզապես ինչ-որ… Պարոն Մանուկյան մի ընդհատեք, ձեր կոալիցիոն նախկին գործընկերը, պատգամավորը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահավածներին անվանում է զավեշտ: Դա ատելության խոսքի տարածում է»,- ասաց Ալեքսանյանը:

Ալկեքսանյանը շեշտեց՝ ինքն, իհարկե, հասկանում է, որ կոնկրետ քաղաքական ճամբարը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ընկալել է և շարունակում է ընկալել որպես քաղաքական թնդանոթի միս՝ ընկալելով որ այդ քաղաքացիներին ինչ-որ պահի պետք է շպրտի ոստիկանների վրա՝ հույս ունենալով ինչ-որ բանի հասնել:

«Երբ տեսնում է՝ այդ քաղաքացիներն ուղղակի ունեն շատ տարբեր քաղաքական հայացքներ, ինչը նորմալ է, որ այդ քաղաքացիների մի մեծ մասն աջակցում է ՀՀ գործող իշխանությանը, սկսում է  վիրավորել ու ատելության խոսք տարածել այդ քաղաքացիների նկատմամբ:  Խստորեն դատապարտում եմ այդ արարքը»,- ասաց նա:

Նշենք, որ Գեղամ Մանուկյանը ընդհատում էր Ալեքսանյանին, իսկ վերջինս հորդորում էր չընդհատել: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց, որ զգայուն թեմաներ են, և պետք չէ կրքեր բորբոքել և որ դադարեցնեն:

infoport

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գնացեք ստեղից, հարցազրույց չեմ տալիս, ոստիկանները լավ են արել, եկել են…

Հաջորդ գրառումը

Հայաստանում ԵՄ առաքելությանն ու Հայաստանի «ռազմականացման» հասցեին Ադրբեջանի նախագահի քննադատություններն անհիմն են

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հակոբ Ավետիքյանն 80 տարեկան է. Հայաստանի ժուռնալիստների միություն

21/11/2025
Մշակութային

Ստեփանակերտի պատանի արտիստները՝ «Մանկության տոն» միջազգային մրցույթի «տրիումֆում»

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Լիդյայի տեսակցությունները սահմանափակելը նշանակում է նպատակային մեկուսացում՝ նրան արտաքին աշխարհից կտրելու, ճնշելու համար. Թաթոյան

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը պատրաստ է գնալ միայն Բաքվից «կանաչ լույս» ստանալու դեպքում. վերլուծություն

21/11/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանում ԵՄ առաքելությանն ու Հայաստանի «ռազմականացման» հասցեին Ադրբեջանի նախագահի քննադատություններն անհիմն են

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական