Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր պայմանավորվածությունները խախտվեցին Արայիկ Հարությունյանի կողմից

30/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Aravot.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:


-Հետպատերազմյան շրջանում Արայիկ Հարությունյանը հայտարարեց Արցախի քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելու մասին`ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու նպատակով: Բայց գործընթացն արդյունք չտվեց: Ինչո՞ւ: Ո՞րն է Արցախում քաղաքական ուժերի չհամախմբվելու պատճառը:

-Նոյեմբերի վերջերից մինչեւ դեկտեմբերի երկրորդ կեսը մենք քաղաքական քննարկումների մեջ էինք: Մի կողմից Արայիկ Հարությունյանի նախաձեռնությունն էր, որպես նախագահ, մյուս կողմից`տարբեր քաղաքական ուժեր, բնականաբար, նոյեմբերի 9-ից հետո ստեղծված կացությունը եւ վիճակը քննարկելու նկատառումներից ելնելով, հանդիպումներ էին կայացնում: Այդ ընթացքում նաեւ ի հայտ եկավ Արայիկ Հարությունյանի`դեկտեմբերի 16-ի ուղերձը: Ուղերձի մեջ մի շարք մեսիջներ կային, նաեւ ուղղակի սկզբունքների արտացոլում եւ մենք հույս ունեինք, որ իրոք, ինքը որպես նախագահ, կփորձի իր շուրջ համախմբել խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերին, նաեւ`կարող ուժերին եւ ընդհանուր կոնսենսուս կձեւավորվի: Մենք, որպես Դաշնակցություն, նաեւ մեր պայմաններն ու մեր սկզբունքներն ենք ներկայացրել: Եվ եթե համախոհությունը կայանար, ոչ միայն նախագահի հետ, այլ նաեւ տարբեր քաղաքական ուժերի, բնականաբար, այդ սկզբունքների շուրջ էր մեր պատկերացումները: Մամուլում շրջանառվում էր, որ իբր թե Դաշնակցությունը ինչ-որ պաշտոնների ակնկալիք ուներ, նաեւ անուններ շրջանառվեցին: Իրականության մեջ այդ չէր. բոլորիս մտայնությունը միայն մի կետի վրա էր:

-Ո՞րն էր այդ կետը:

Ելք գտնել ստեղծված իրավիճակից: Վերջապես, մենք պիտի կարողանանք մեր ժողովրդին տալ այն հարցերի պատասխանը, որ այսօր մեր առջեւ են ծառացած`անվտանգության երաշխիքներ, Արցախի կարգավիճակի մասին որոշակի տեղեկություններ, պատկերացումներ, նաեւ, մեր տարածքային ամբողջականության վերականգնմանը միտված հարցերի պատասխաններ. ի՞նչ տարածքի մեջ ենք մենք մեր ապագան կառուցելու: Սրանք հիմնական հարցերն են, բայց հարցերի հարցը անվտանգության երաշխիքի մասին հարցն է, որ ժողովուրդն ուզում է լսել պետական այրերից, քաղաքական ուժերից, առավել եվս`երկրի նախագահից: Կարծում եմ, այս հարցերի պատասխանն առա այսօր դեռեւս չի տրված:

-Դա՞ է պատճառը, որ կոնսենսուս չի կայանում:

-Պատճառն այն է, որ մեր պայմանավորվածությունները քննարկումների ընթացքում խախտվեց Արայիկ Հարությունյանի կողմից եւ այն սկզբունքները, որոնց շուրջ կառուցվում էր մեր համաձայնությունը, ցավոք, չպահպանվեց: ՀՅԴ-ն եւ «Արդարությունը» հանդես եկան հայտարարությամբ եւ այդ մասին ասացին:

-Կոնկրետ ի՞նչն էր խախտել Արայիկ Հարությունյանը: Ի դեպ, խոսակցություններ եղան, որ Արայիկ Հարությունյանն էլ ասել է, թե ՀՅԴ-ն հայտարարության կոշտ տեքստ է առաջարկել, որպեսզի ինքը ստորագրի:

-Մենք ենթադրում էինք, որ այս ամենի մեջ պետք է բոլոր որոշումները կայանան կոլեգիալ մեխանիզմներով: Եթե մենք խոսում ենք համախոհության մասին, ապա համախոհությունը ենթադրում է նաեւ համախորհուրդ որոշումների կայացում: Դաշնակցությունը ներքին կուսակցական կյանքում կոլեգիալ կառավարվող մարմին է: Բնականաբար, մենք չենք կարող որեւէ ձեւով ընդունել այն տարբերակը, որ նախագահը միանձնյա որոշումներ պետք է կայացնի, պարտված նախագահը`նաեւ պատճառաբանելով Սահմանադրության համապատասխան պահանջները: Մենք ոչ ստանդարտ իրավիճակում ենք եւ այդ ոչ ստանդարտ իրավիճակը թելադրում է, որպեսզի մենք համախորհուրդ որոշումներ կայացնենք: Մյուս կողմից, պետք է շեշտեմ նաեւ, որ Արայիկ Հարությունյանը պետք է ցույց տա, որ Ղարաբաղն ունի իր սուբյեկտայնությունը, ցույց տա, որ ինքը` լինելով դեռեւս գործող նախագահ, պետք է կտրված լինի Հայաստանի ներկա իշխանություններից, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանից: Դեռեւս ինքը շարունակելով Նիկոլ Փաշինյանի եւ նրա վարչախմբի կողմից ուղղորդված քաղաքականություն իրականացնել Արցախում, կարծում եմ, անընդունելի է: Մենք տեսանք, թե ո՞ւր հասցրեց այդ քաղաքական գիծն անցած տարիների եւ, մասնավորապես, վերջին 6-7 ամիսներին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիայից առաջին բեռնատար գնացքն է ուղևորվել Ռուսաստան Վրաստանի տարածքով

Հաջորդ գրառումը

Ձեր պատասխանը դիտարկում եմ որպես լրագրողական մանիպուլյացիայի շատ կոնկրետ օրինակ. Լրագրողը՝ Փաշինյանին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հովհանավանքում քաղшքացիներին սադրող քաղաքացիական անձինք, ոստիկանության աշխատակիցներ են. Բորիս Մուրազի

24/10/2025
Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025
Նորություններ

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025
Հաջորդ գրառումը

Ձեր պատասխանը դիտարկում եմ որպես լրագրողական մանիպուլյացիայի շատ կոնկրետ օրինակ. Լրագրողը՝ Փաշինյանին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025

Հոկտեմբերի 23-ին Բրիտանիայի միապետն աննախադեպ պաշտոնական այց է կատարել Վատիկան, որի ընթացում նրանք միասին աղոթել են Պատարագի ժամանակ: Միասնական աղոթքը`...

ԿարդալDetails

Կարգալուծություն. Եկեղեցական կյանքի ամենածանր որոշումը

24/10/2025

Հովհանավանքում քաղшքացիներին սադրող քաղաքացիական անձինք, ոստիկանության աշխատակիցներ են. Բորիս Մուրազի

24/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական