Երկուշաբթի, Հունվարի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր ուշադրության կենտրոնում մեր վտանգված հայրենիքն ու ինքնությունն են լինելու. ուսանողների համահայկական խորհրդաժողովի մասնակիցների հայտարարությունը

16/05/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2021 թվականի մայիսի 15-ին 25 պետությունների հայ ուսանողների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած «ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ» խորագրով համահայկական ուսանողական խորհրդաժողովի մասնակիցները հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև.«ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո ձևավորված ծանր իրադրությունը, ՇԵՇՏԱԴՐԵԼՈՎ այդ պայմաններում հայության բոլոր խմբերի պատասխանատվությունը Հայաստանի և Արցախի հանրապետությունների ապագայի և սերունդների առաջ, ԳԻՏԱԿՑԵԼՈՎ հայապահպանության մարտահրավերները սփյուռքում և դրանց դիմակայելու անհրաժեշտությունը, ԱՐԺԵՎՈՐԵԼՈՎ Հայրենիք-Սփյուռք կապերի դերը հայկական երկու պետությունների զարգացման և հզորացման գործում, ՀԱՄՈԶՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ, որ այսօր հայության բոլոր խմբերը պարտավոր են հստակեցնել իրենց անելիքը՝ ի շահ մեր հայրենիքի ու ժողովրդի, ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ուսանողության՝ որպես առաջմղիչ ուժի կարևոր դերը համազգային օրակարգ մշակելու և կենսագործելու հարցում, ՀԱՅՏՆԵԼՈՎ մեր պատրաստակամությունը՝ առավելագույնս օգտակար լինելու մեր վտանգված հայրենիքին ու ժողովրդին՝ ՄԵՆՔ՝ 2021 թվականի մայիսի 15-ին 25 պետությունների հայ ուսանողների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած «ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՍ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔՄենք ամենայն խորությամբ ընկալում ենք մեր պատասխանատվությունը ներկա դժվարին պայմաններում և պատրաստակամ ենք միավորել մեր ջանքերը՝ Հայաստանի ու Արցախի հանրապետություններին աջակցելու և առկա մարտահրավերները չեզոքացնելու ուղղությամբ: Գիտակցում ենք, որ հայ ուսանողությունն իր ներուժով ընդունակ է էական ազդեցություն ունենալու մեր հայրենիքի ու ժողովրդի դեմ սանձազերծված հետպատերազմյան տեղեկատվական պայքարում՝ սատար կանգնելով մեր ժողովրդի արդար դատին: Համոզված ենք, որ հայ ուսանողությունը ընդունակ է աջակցելու հայապահպանության մարտահրավերների չեզոքացմանը և համատեղ ծրագրերի իրականացմամբ նպաստելու հայ ինքնության ամրապնդմանն ու արժևորմանը գլոբալիզացիայի դարաշրջանում: Մենք հավատարիմ ենք մեր հազարավոր անմահացած եղբայրների հիշատակին և ամենուր՝ Հայրենիքում թե Սփյուռքում, պայքարելու ենք Արցախի հանրապետության անկախ գոյությունը պաշտպանելու և սահմանների անվտանգությունն ամրապնդելու համար: Այսուհետ մեր ուշադրության կենտրոնում մեր վտանգված հայրենիքն ու ինքնությունն են լինելու, որոնց մենք պաշտպանելու ենք համատեղ ծրագրեր կազմելով և իրագործելով: Վստահ ենք, որ ստեղծված իրավիճակում հայրենադարձությունը մեծագույն անհրաժեշտություն է Սփյուռքի և Մայր Հայրենիքի համար, ուստի մեր խնդիրն է լինելու հայրենադարձությանը և ազգահավաքին նպաստելը: Մենք ամենուր մեր համագործակցությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր պայքարում են հայության իրավունքների պաշտպանության համար: Մենք՝ հայրենաբնակ և աշխարհասփյուռ հայ ուսանողության ներկայացուցիչներս, աջակցելու ենք Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացմանը՝ որպես Հայաստանի ու Արցախի հանրապետությունների հզորացման և Սփյուռքում հայապահպանության արդյունավետ իրականացման անհրաժեշտ գրավական: ***Հիշեցնենք, որ «ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ անցկացվել է 2021 թ. մայիսի 15-ին ԵՊՀ Սփյուռքագիտության ամբիոնի ուսանողների նախաձեռնությամբ և ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՐ Հայաստանի ու Արցախի հանրապետությունների և Հայկական Սփյուռքի ուսանողների մասնակցությամբ ՔՆՆԱՐԿԵԼ ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ՝ հստակեցնելով համատեղ իրականացվելիք ծրագրերը և ՁԵՎԱՎՈՐԵԼՈՎ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՐԹԱԿ։Խոհրդաժողովին մասնակցել են ուսանողներ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՈՒ ԱՇԽԱՐՀԻ 25 ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանում սկսվել է գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի դատավարությունը

Հաջորդ գրառումը

Արժե՞ արդյոք վստահորեն թավշյա բարձերի վրա դանթել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Փաշինյանը Եկեղեցու «բարենորոգման» հայտարարություն է արել, որի տակ ստորագրել են ինքը, նաև իր կողմն անցած 10 եպիսկոպոսները

05/01/2026
Նորություններ

Մենք ճիշտ էինք մեր գործողությունների մեջ, սակայն սխալ` երբ հույս ունեինք, որ թույլ մնալով մեզ չեն ուտի. Արա Պողոսյան

04/01/2026
Նորություններ

Համոզված եմ, որ մենք այս տարին նույնպիսի բարձր տրամադրությամբ կշարունակենք. Փաշինյան

04/01/2026
Նորություններ

2026 թիվը շատ վատ է սկսում տարածաշրջանային կայունության խալխլելու առումով. Արման Աբովյան

03/01/2026
Հաջորդ գրառումը

Արժե՞ արդյոք վստահորեն թավշյա բարձերի վրա դանթել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական