Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային միության երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ լույս է տեսել «Հնչող ձայներ» ժողովածուն, որում ներկայացված են Արցախի վերջին պատերազմում նահատակված հայորդիների ստեղծագործությունները։
Խնկո Ապոր անվան գրադարանում այսօր տեղի ունեցած շնորհանդեսին ելույթով հանդես եկավ նաև գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը:




