Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր ժողովուրդը խուճապի մատնվող չէ, ուղղակի վատ են զգում՝ պատուհանից նայում են, թուրք են տեսնում. Շուռնուխի համայնքապետ

16/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շուռնուխում տեղահանված տների գյուղացիները վերևի թաղամասում են ապրում, իրենք իրենց առօրյա գործին են՝ ամբողջ ուշադրությունը կենտրոնացրած անասունի վրա, այս պահին եղանակը լավ է, պետք է անասունը դրսում արածեր, բայց բանտարկած են պահում, որ դուրս չգա, չիջնի գետը, ջուր խմի, չանցնի թշնամու վերահսկողության տակ գտնվող մեր տարածքներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը:

Նրա փոխանցմամբ՝ թշնամուն գյուղից անցած տարածքներում որևէ շարժ չկա, նոր բնակիչներ չկան, այնտեղ ընդամենը իրենց սահմանապահ զորքն է՝ վրաններով:

«Տեղահանվածների մի մասը, որոնց տները անցել են թշնամու,ն գյուղում են ապրում՝ վերևի թաղամասերում, մի մասն էլ ժամանակավոր տեղափոխվել է Գորիս և Կապան», – ասաց Շուռնուխի համայնքապետը:

Հարցին՝ խոսվում էր՝ տեղահանված գյուղացիների համար պետք է տներ կառուցեն, ի՞նչ փուլում են աշխատանքները, Հակոբ Արշակյանն ասաց. «Երկուշաբթի օրն արդեն կգան, և բարերարներն իրենց կողմից պետք է մի թաղամաս սարքեն, և կառավարության կողմից հանձնաժողովը պետք է գա, արդեն տեղը որոշված է, ընտրված է, որ աշխատանքները սկսեն»:

Հարցին էլ՝ ի՞նչ տրամադրվածություն ունեն մարդիկ, հարմարվե՞լ են նոր իրավիճակին, նա ասաց. «Որ չհարմարվեն, կոպիտ ասած, ի՞նչ պետք է անեն: Հիմա տնից հանել են մարդուն, բա տուն պետք է տան, փոխհատուցում պետք է տան, մի բան պետք է արվի, որ այդ մարդն իր ապագան կարողանա պատկերացնել, պետք է սարքեն, դա ոնց ուզում են, պետք է անեն»:

Համայնքապետը նշեց, որ հիմա գյուղապետարանը սննդով է օգնում մարդկանց և ոչ միայն տեղահանվածներին, մարզպետարանից էլ երկու տնակ են տվել, որ երկու ընտանիք կարողանա բնակվել ժամանակավոր, մինչև տուն կառուցվի:

«Գյուղում խուճապ չկա, մեր ժողովուրդը խուճապի մատնվող չի, ուղղակի վատ են զգում, որ իրենց պատուհանից նայում են, թուրքին են տեսնում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է գյուղացիների զինվելուն, որ պաշտպանեն իրենց, Արշակյանն ասաց. «Այնպես չէ, որ գյուղացին զինված չէ, զինված է, գյուղացին ամեն պահ ինքն իր անվտանգությունը փորձելու է ապահովել, օգտագործելու է իր զենքը թուրքի դեմ, հաստատ անելու է, այնպես չէ, որ խեղճ ժողովուրդ է»:

Նա հավելեց, որ թշնամին ոչ մի քայլ չի անում. «Իրենք իրենց համար սսկված՝ իրենց հատկացված տարածքում են: Ռուս սահմանապահներ էլ կան՝ իրենց տեխնիկայով, դրանց շարժը մայրուղով, որ կատարվում է, ռուսների ուղեկցությամբ է կտարվում»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի իննին ստորագրած եռակողմ հայտարարությունից հետո թեև Շուռնուխի մասին որևէ կետ չկար այնտեղ, գյուղի մի մասն անցել է Ադրբեջանին, այդ թվում՝ 12 տուն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատերազմի օրերին զորամասը թողած հրամանատարը՝ դիվիզիայի շտաբի պետ

Հաջորդ գրառումը

Լռութեան ձայնը… Դերենիկ Մելիքյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025
Նորություններ

ՄԻՊ-ը պետական մարմիններից պահանջում է պատշաճ քննության ենթարկել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը

25/10/2025
Նորություններ

Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի. Սուրեն Սուրենյանց

25/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Առաջարկում եմ այդ տեսագրությունները տեղադրել նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթում, քպ-ի սեռաբորբոք ներկայացուցիչների էջերի պատերին, որպես իրենց նախասիրությունների ցայտուն վկայություն. Արշակ Սրբազան

25/10/2025
Հաջորդ գրառումը

Լռութեան ձայնը... Դերենիկ Մելիքյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025

Սոցցանցերում եկեղեցականներին վարկաբեկող տեսանյութեր են տարածվում, ինչից առաջանում է հարց, թե ինչպես մենք պետք է վերաբերվենք այդ երևույթներին: Շարքային քաղաքացին,...

ԿարդալDetails

ՄԻՊ-ը պետական մարմիններից պահանջում է պատշաճ քննության ենթարկել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը

25/10/2025

Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի. Սուրեն Սուրենյանց

25/10/2025

Առաջարկում եմ այդ տեսագրությունները տեղադրել նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթում, քպ-ի սեռաբորբոք ներկայացուցիչների էջերի պատերին, որպես իրենց նախասիրությունների ցայտուն վկայություն. Արշակ Սրբազան

25/10/2025

Դուք տուն մտնող, զուգարանում ու լոգարանում կամերա դնող եք այլևս. Վլադիմիր Մարտիրոսյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական