Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք չենք պատրաստվում ընկրկել․ Առուշ Առուշանյանի ամանորյա ուղերձը՝ կալանավայրից

30/12/2021
- Տեղական

Գորիսի համայնքապետ, կալանքի տակ գտնվող Առուշ Առուշանյանն ամանորյա ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորեւ․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Երկու օրից միասին կփակենք մեր տարեգրության ևս մեկ դժվարին էջ։

Անցնող տարին ծանր փորձություններով լի ժամանակահատված էր մեզանից յուրաքանչյուրի համար․ մեր երկրի ու սահմանների անվտանգային խնդիրները 2021-ին ավելի են խճողվել, սոցիալ-տնտեսական ճգնաժամն օրերցօր ավելի ու ավելի է խորանում, բայց դրանից մարտահրավերներին դիմակայելու մեր աննկուն կամքը չի նահանջում։

Մենք չենք պատրաստվում ընկրկել, չենք խորշում մեզ բաժին ընկած փորձություններից, քաջ գիտակցում ենք, որ դեռևս բազմաթիվ չլուծված խնդիրներ ունենք։

Ինչպես նախորդ տարիներին, գալիք տարում ևս Ձեզ հետ միասին՝ մեր ջանքերը բազմապատկելով, շարունակելու ենք մեր սիրելի Գորիս համայնքի համընթաց զարգացման ճանապարհային քարտեզով առաջ շարժվել և այդ ճանապարհին մեզ ոչինչ ու որևէ խոչընդոտ չի կարող խանգարել։

Ամեն ինչ անելու ենք, որ մեր սերունդներն ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ համայնքում, մենք պարտավոր ենք նրանց փոխանցել մեր ազգային ավանդույթները և նոր ու լուսավոր նպատակներ իրագործելու ձգտումը:

2022-ին նույնպես շարունակելու ենք շենացնել մեր Գորիս համայնքը, դինամիկ զարգացում ապահովել բոլոր ոլորտներում, որ հաջորդ տարեմուտին շոշափելի առաջընթաց ապահովենք բոլոր բնագավառներում ։

Մեր գործունեության առանցքում առաջնային տեղ են զբաղեցնելու մեր սիրելի գորիսեցիներն ու նրանց կարիքները:

Ինչ խոսք, արդեն 2 տարի է` մեր բոլորի կյանքը փոխվել է, կիսատ ու թերի է դարձել, և այդպես է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ թշնամու օկուպացրած տարածքները, Շուշին ու Հադրութը մերը չեն, քանի դեռ Արցախի ճակատագիրն անորոշ է, քանի դեռ ունենք իրենց զավակների կորուստը սգացող ու անհայտ կորածներին սպասող ընտանիքներ, քանի դեռ թշնամին շարունակում է պատանդառված պահել մեր եղբայրներին, քանի դեռ մեր սահմաններին լսվում են կրակոցներ…

Մեզնից յուրաքանչյուրի անձնական նպատակներն ու երազանքները փոխշաղկապված են Հայաստանի ու Արցախ աշխարհի խաղաղ գոյակցության հետ:

Մեր 5000-ամյա պատմության ընթացքում էլի ենք ունեցել ծանրագույն ժամանակներ, կորցրել ենք հսկայական տարածքներ, մերը չէ մեր պատմական հայրենիքի մեծ մասը, բայցև ունեցել ենք շռնդալից հաղթանակներ․ մեր հայրենասեր ու հայրենատեր նախապապերի շնորհիվ կատաղի ճակատամարտեր ենք հաղթել, թշնամուն մեր բազկի հզորությունն ու ուժը ցուցադրել, Ծովից ծով Հայաստան ենք ունեցել…

Այժմ առավել քան երբևէ անհրաժեշտ է համախմբվել հանուն մեր հայրենիքի անվտանգության, հանուն մեր պետության ու պետականության պահպանման, հանուն Հայոց աշխարհի կայուն զարգացման։

Սիրելի՛ գորիսեցիներ,

Ավանդաբար սերունդներին փոխանցված բարեմաղթանքներից զատ (առողջություն, հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ) ցանկանում եմ, որ մեր սահմաններին տևական խաղաղություն լինի, մեր սահմաններն անառիկ պահող հայ զինվորին, կամավորին տոկունություն, հոգու և ոգու ամրություն եմ մաղթում։

Առաձնահատուկ ուզում եմ շնորհավորել սահմանը պահող հայ զինվորին, ազգի նվիրյալ զավակներ ու հերոսներ ծնող հայ մայրերին, նրանց ընտանիքներին։

Սիրելի՛ գորիսեցիներ,

Անցնող տարում արձանագրած փոքրաթիվ ձեռքբերումները թող գալիք տարին նոր ուժով ու ոգևորությամբ սկսելու հենք դառնան բոլորիս համար։ Ուզում եմ, որ Նոր տարին դիմավորենք վաղվա օրվա նկատմամբ ունեցած հույսով, լույսով, Աստծո հանդեպ անկեղծ սիրով ու հավատով լեցուն հոգիներով։

2022-ը թող մեր ազգի համար լինի Վերածննդի, վերաարժեվորման, ազգային իղձերի իրականացման, առկա ճգնաժամերը հաղթահարելու , պատմական հաղթանակների և ստեղծագործ աշխատանքի տարի:

Թող խաղաղությունն անխախտ լինի Հայաստանում ու Արցախ աշխարհում։

Թող Աստված մեզ իմաստնություն տա ՝ համերաշխության, փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման միջավայրում կերտելու մեր համայնքի, մեր երկրի լուսավոր ապագան:

Լինե՛նք լավատես, զինվե՛նք համբերությամբ ու մեր ուժերի հանդեպ վստահության զգացումով դիմավորենք Նոր տարին:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

ԱՍՏՎԱԾ բոլորիս պահապան»։

Նախորդ գրառումը

Ադրբեջանական տեսախցիկները Որոտանում անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տներ, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը.ՄԻՊ

Հաջորդ գրառումը

Դավիթ Տոնոյանը հանդես կգա սենսացիոն բացահայտումներով

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան

21/07/2026
Նորություններ

Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետին

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իմ կենսագրությունը, Ծառուկյան ազգանունը և կառուցելը նույնականացել են. ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել. Գագիկ Ծառուկյան

21/07/2026
Հաջորդ գրառումը

Դավիթ Տոնոյանը հանդես կգա սենսացիոն բացահայտումներով

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական