Այսօր Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից շինությունում՝ հովվատանը, տեղի է ունեցել պայթյուն՝ դեռեւս չպարզված հանգամանքներում։ Դրա հետեւանքով այրվածքներ է ստացել Մարտունու տարածաշրջանի հոգեւոր տեսուչ Արժանապատիվ Տեր Գեւորգ քահանա Տեր-Բարսեղյանը. հայտնում է Գեղարքունյաց թեմի մամլո դիվան
Տեր Հոր առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Պայթյունի պատճառների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կհայտնի պատկան մարմինը։ Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն։
Հետևեք մեզ նաև Տելեգրամում։