Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մարտակերտի քարհանքից արդյունահանվելիք քարի զգալի մասը կօգտագործվի նոր բնակավայրի կառուցման համար

19/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախում նախատեսվում է նոր բնակավայրի կառուցում, որի համար կկիրառվի Մարտակերտի քարհանքից արդյունահանվելիք որմնաքարի զգալի մասը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի նախագահի խորհրդական, պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անվան «Ապագա սերունդներ» հիմնադրամի կառավարիչ Սամվել Ոսկանյանը: Ծրագիրն իրականացնում է հիմնադրամը՝ Ռուսաստանի հայերի միության հետ համագործակցությամբ:

«Բնակավայրի տեղի, տների նախագծերի վերաբերյալ ակտիվորեն համագործակցում ենք պատկան մարմինների հետ: Ժամկետների առումով, դեռ վաղ է խոսել, քանի որ ամեն ինչ չէ, որ մեզնով է պայմանավորված, բայց աշխատանքները մեկնարկելու են քարհանքի գործարկումից շատ չանցած, հավանաբար գարնանը: Չնայած բավականին գործ արդեն իսկ արված է, սակայն մինչև վերջնական որոշումների կայացումը չէի ուզի ավելին խոսել այս մասին»,-մանրամասնեց Ոսկանյանը: 

Անդրադառնալով Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածում գտնվող քարհանքերի շահագործման հարցին՝ հիմնադրամի կառավարիչը տեղեկացրեց, որ ներկայում նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում Մարտակերտի կրաքարի հանքավայրում, որտեղ շուտով կմեկնարկեն որմնաքարի (կուբիկի) արդյունահանման աշխատանքները:

«Քանի որ մինչև պատերազմն Արցախում որմնաքար արտադրող երկու կազմակերպություններին ընդերքօգտագործման իրավունքով պատկանող՝ Տիգրանակերտի և Վարանդայի գործող հանքավայրերը մնացել են թշնամու կողմից օկուպացված տարածքներում, այս հանքավայրի գործարկումը կենսական ենք համարում մեր պետության համար: Ներկա փուլում Մարտակերտի հանքավայրում ավարտին են հասցվում ենթակառուցվածքների՝ մուտքային ճանապարհների և էլեկտրականության անցկացումը, ինչպես նաև սահմանված կարգով ձևակերպվում են անհրաժեշտ փաստաթղթերը: Արդեն իսկ ձեռք ենք բերել քարի արդյունահանման համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորում և տեխնիկա: Այս հարցում մեր կազմակերպության հիմնադրի` պրոֆեսոր Գաբրիելյանցի նախաձեռնությամբ, մեզ հետ համագործակցում է Ռուսաստանի հայերի միությունը»,-ասաց Ոսկանյանը՝ կարևորելով նաև այդ աշխատանքներում պատկան պետական գերատեսչությունների կողմից ցուցաբերվող զգալի օժանդակությունը:

Արցախի զգալի թվով քարի հանքավայրեր մնացել են օկուպացված տարածքներում, որոնցից ամենանշանակալիները՝ Վարանդայի և Տիգրանակերտի կրաքարի, ինչպես նաև Հադրութի Գաբրոդիաբազի, Վազգենաշենի սպիտակ մարմարացված կրաքարի, Արևսարի մարմարի հանքավայրերն են:

«Մեծ թվով այլ հանքավայրեր ևս մնացել են թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում: Մեր վերահսկողության տակ մնացած հանքավայրերից` կարող եմ նշել Խրամորթի, Աստղաշենի և Հարավի մարմարացված կրաքարի հանքավայրը: Վերջինում մինչև պատերազմը, քարի արդյունահանմամբ էին զբաղվում մի շարք կազմակերպություններ, որոնք, կարծում եմ, պահանջարկի առկայության պարագայում կվերսկսեն աշխատանքը: Զգալի թվով այլ շինանյութերի հանքավայրեր ևս անցել են թշնամուն, որոնց առանձին-առանձին կանդրադառնանք պատեհ առիթի դեպքում: Ինչ վերաբերում է արդյունահանվող քարի արտահանման հարցին, ապա դրա վերաբերյալ դեռ հստակություն չկա: Արտահանումը պայմանավորված է մի շարք` մեզանից չկախված գործոններով, որոնց թվում ամենակարևորը լոգիստիկ խնդիրն է: Այդուհանդերձ՝ մեր մարմարները միանշանակ իրենց որակական և դեկորատիվ հատկություններով չեն զիջում արտասահմանյան անալոգներին: Չնայած առկա խոչընդոտներին, պրոֆեսոր Գաբրիելյանցն իր կապերն ակտիվորեն օգտագործում է դրանք հաղթահարելու համար, և մենք լիահույս ենք, որ այդ ջանքերն ապարդյուն չեն լինի»,-նշեց հիմնադրամի կառավարիչը:

Վերջին տարում կազմակերպությունը զբաղվել է Արցախի ընդերքի ուսումնասիրմամբ` իրականացնելով ինչպես պետական, այնպես էլ` սեփական ֆինանսավորմամբ ծրագրեր: Ծրագրի իրականացումը շարունակվելու է նաև այս տարի:

«Մասնավորապես որոնողական աշխատանքներ ենք իրականացնելու կրաքարի, մարմարի և ավազի (ավազ, կոպիճ, խիճ և այլն) հանքավայրերի հայտնաբերման ուղղությամբ: Աշխատանքների ընթացքում գնահատելու ենք նաև այլ օգտակար հանածոների պոտենցիալը»,-հայտնեց Ոսկանյանը՝ հավելելով, որ Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքում առկա են՝ մարմարի, կրաքարերի, գաբրոիդների և մի շարք այլ օգտակար հանածոների հանքավայրեր, իսկ տուֆի` բացառությամբ Վանքի տուֆի հանքավայրի, տրավերտինի հայտնի հանքավայրերն անցել են թշնամուն:

Խոսելով պրոֆեսոր Գ. Գաբրիելյանցի անվան «Ապագա սերունդներ» հիմնադրամի առաջիկա այլ ծրագրերից՝ կառավարիչը տեղեկացրեց, որ այս համատեքստում առավել կարևորում են Արցախում մշակութային կյանքին նոր շունչ տալը: Այս նպատակի շրջանակներում հիմնադրամը պարոն Գաբրիելյանցի գլխավորությամբ՝ արդեն իսկ նախաձեռնել է նոր Կերպարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքը:

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի եւ Հայաստանի բուհեր ընդունվելու համար դիմորդները կհանձնեն առավելագույնը 2 միասնական քննություն. ԱՀ ԿԳՄՆ

Հաջորդ գրառումը

Պետությանը պատճառվել է 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս․ ոստիկանության նոր բացահայտումը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Զանգը հնչեց… հիմա հերթը հայ ընտրողինն է. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Նորություններ

«ՀայաՔվե»-ի անդամը դիմում է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման փաստի առնչությամբ

30/05/2026
Նորություններ

ՀՀ իշխանությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ներկայացրել են զգալի չափերի հարկային պահանջներ. «Հրապարակ»

30/05/2026
Նորություններ

Ամառն ուշանում է. ջերմաստիճանը կնվազի

30/05/2026
Հաջորդ գրառումը

Պետությանը պատճառվել է 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս․ ոստիկանության նոր բացահայտումը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական