«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը հիվանդանոցից վերադարձել է Ազատության հրապարակ` շարունակելու հացադուլը։
«Առողջական վիճակը լավ չէ, թույլ է զգում իրեն, բայց բժիշկների հորդորները չլսեց ու կրկին վերադարձավ հրապարակ՝ շարունակելու հացադուլը»,– ասել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մերոպ Առաքելյանը։
Հիշեցնենք, որ արդեն 9 օր շարունակ հացադուլ անող Մանե Թանդիլյանի առողջական վիճակը երեկ երեկոյան վատթարացել էր, նա տեղափոխվել էր հիվանդանոց։